Եվրամիությունը կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը
Եվրամության արտաքին քաղաքակնության հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիտդը կրկին ընդգծել է Եվրամության հավատարմությունը ՀԳՀԾ-ի հանդեպ:
Իրանի ռադի-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Մոսկվայում կայացած միջուկային սպառազինությունը արգելող միջազգային համագումարում Եվրամության արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիտդն ասել է, որ Եվրամությունը իր բոլոր ջանքերն կգործադրի ՀԳՀԾ-ն պահպանելու համար:
Շմիտդը հավելել է.-«ՀԳՀԾ-ի բովանդակությունը փոփոխության ենթակա չէ և միջուկային համաձայնության շրջանակում Եվրամիությունը կհամագործակցի Իրանի հետ»:
Մոսկվայում կայացած միջուկային սպառազինությունը արգելող միջազգային համագումարի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղարության նախկին տեղակալ Վենդի Շերմանն ասել է.-«ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից միջազգային համաձայնության բովանդակության փոփոխությունը անընդունելի քայլ է»: