-
Թուրքիայում աշխատանքից հեռացվել է 2700 պետական ծառայող
Դեկտեմբեր 25, 2017 10:58Թուրքիայում պետական ծառայություններից հեռացվել են 2746 մարդ, որոնք, իբրև թե, կապ են ունեցել ահաբեկչական գործողությունների հետ: Պաշտոնական Անկարան զտումներ է իրականացնում նախորդ տարի տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, համաձայն կառավարման որոշման, որը լույս է տեսել «Պաշտոնական տեղեկագրում», աշխատանքից հետացվել են 637 զինծառայողներ, ժանդարմերիայի 360 աշխատակիցներ, 150 գիտնականներ և համալսրանների այլ աշխատակիցներ:
-
Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի քրդերի դեմ
Դեկտեմբեր 25, 2017 07:59Թուրքիայում լույս տեսնող «Յենի Շաֆաղ» օրաթերթը գրել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական մոտալուտ գործողությունը չի սահմանափակվելու միայն Աֆրինի շրջանում:
-
Էրդողանը չի բացառել Թրամփի հետ շփումների շարունակումը
Դեկտեմբեր 24, 2017 20:34Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել շփումների շարունակումը Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
-
Ղարաբաղյան հարցը լուծելու պահը հասունացել է. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան
Դեկտեմբեր 24, 2017 09:24Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի, այդ պահը հասունացել է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը միջազգային սիմպոզիումի ժամանակ:
-
Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում. Սեբաստիան Կուրց
Դեկտեմբեր 24, 2017 08:30Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող ԵՄ անդամ դառնալ։
-
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից հեռացված մոտ 100 հազար քաղաքացի բողոքարկել է այդ որոշումը
Դեկտեմբեր 24, 2017 07:09Թուրքիայում 2016 թ-ին տեղի ունեցած ռազական հեղաշրջման փորձից հետո պետական կառույցներից հեռացված ավելի քան 100 հազար անձ պետական հանձնաժողովում բողոքարկել են աշխատանքից հեռացվելը:
-
Անկարայի դատախազությունը հետաքննություն է անցկացնելու Եվրոպայում Թուրքիայի կառավարության ընդդիմադիրների դեմ մահափորձի շուրջ
Դեկտեմբեր 23, 2017 14:37Անկարայի դատախազությունը վճիռ է ընդունել Եվրոպայում ապրող հայերի ու Թուրքիայից հեռացած հայտնի թուրք գրողների և լրագրողների դեմ Թուրքիայից մահափորձեր կազմակերպվելու մասին խորհրդարանի պատգամավորի հայտարարությունների մասին հետաքննություն անցկացնելու վերաբերյալ:
-
Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնում այդ թվում նաև Հայաստանից
Դեկտեմբեր 23, 2017 08:55Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևի ընդունմանն են աջակցել։
-
Պարոն Թրամփ, ձեր դոլարներով Թուրքիայի ժողովրդավարական կամքը չեք կարող գնել. Էրդողան
Դեկտեմբեր 21, 2017 14:38Թուրքիայի նախագահը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը չեղարկելու օգտին ՄԱԿ–ում քվեարկած երկրները կզրկվեն ԱՄՆ–ի միլոնավոր դոլարների աջակցությունից։
-
Թուրքիան պատասխանել է Թրամփի՝ Ղոդսի կարգավիճակը չճանաչող երկրներին ֆինանսական օգնությունից զրկելու սպառնալիքին
Դեկտեմբեր 21, 2017 06:55Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ սպառնալով ֆինանսական օգնությունից զրկել ՄԱԿ-ում Ղոդսի կարգավիճակը չճանաչող բանաձևին կողմ քվեարկող երկրներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող ազդել իրավիճակի վրա, գրում է թուրքական diken.com.tr կայքը: