Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնում այդ թվում նաև Հայաստանից
Դեկտեմբեր 23, 2017 08:55 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևի ընդունմանն են աջակցել։
«Իմ և թուրք ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են Պաղեստինին»,- գրել է Էրդողանը:
Նշենք, որ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով չի ընդունում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը:
Տվյալ բանաձևին կողմ է քվեարկել է 128 երկիր (որոնց թվում է նաև Հայաստանը), դեմ է հանդես եկել 9 երկիր, ևս 35-ը ձեռնպահ է մնացել:
armedia.am/
Պիտակ