Թուրքիայում աշխատանքից հեռացվել է 2700 պետական ծառայող
Թուրքիայում պետական ծառայություններից հեռացվել են 2746 մարդ, որոնք, իբրև թե, կապ են ունեցել ահաբեկչական գործողությունների հետ: Պաշտոնական Անկարան զտումներ է իրականացնում նախորդ տարի տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, համաձայն կառավարման որոշման, որը լույս է տեսել «Պաշտոնական տեղեկագրում», աշխատանքից հետացվել են 637 զինծառայողներ, ժանդարմերիայի 360 աշխատակիցներ, 150 գիտնականներ և համալսրանների այլ աշխատակիցներ:
Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունները պետական կառույցներում զանգվածային զտումներ են իրականացրել: Ըստ տեղեկությունների` աշխատանքից հեռացվել է 150 հազար քաղաքացի, որոնք կասկածվել են հեղաշրջում փորձն իրականացրած անձանց հետ կապեր ունենալու մեջ: Նրանց թվում եղել են գիտության և կրթության մոտ 6 հազար գործիչ, մոտ 4.5 հազար դատավորներ և դատախազներ, նաև բժիշկներ, ոստիկաններ ու զինվորականներ: Ըստ «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության տվյալների` մեղադրանքները կասկածելի բնույթ են ունեցել: Արդարադատության նախարարության ներկայացուցիչները պատմել են, որ երբեմն մարդկանց հեռացրել են Թուրքիայի իշխանությունների հսկողության տակ անցած «Digiturk» թվային հեռարձակման օպերատորին բաժանորդագրվելուց հրաժարվելու, «Bank Asya»-ում հաշվեհամար ունենալու համար: Աշխատանքից հեռացված թուրքերին հաճախ արգելել են հեռանալ Թուրքիայից, զրկել են արդյունավետ իրավական պաշտպանությունից, և վերջիններս մեծ դժվարությամբ են կարողացել մեկ այլ վայրերում, նույնիսկ` մասնավոր հատվածում աշխատանք գտնել: «Amnesty International»-ի իրավապաշտպանները նման դրությունն անվանել են «քաղաքացիական մահ»: Հիշեցնենք, որ 2016 թ-ի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան: Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել: Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:
Ankakh.com