Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում. Սեբաստիան Կուրց
Դեկտեմբեր 24, 2017 08:30 Asia/Tehran
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող ԵՄ անդամ դառնալ։
«Թուրքիան, հատկապես վերջին տարիների քաղաքականության լույսի ներքո, տեղ չունի ԵՄ-ում։ Ազնիվ կլիներ նրա անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելը»,-հայտարարել է Կուրցը Bild am Sonntag պարբերականի հետ հարցազրույցում։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ը բողոք էր արտահայտել Ավստրիայի նոր կառավարության ծրագրի դեմ, որում ասվում է, որ Վիեննան կողմ հանդես կգա Թուրքիայի եվրաանդամակցության մասին բանակցությունների դադարեցմանը։
1in.am
Պիտակ