-
Թուրքիան կարևորել է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանումը
Հունիս 09, 2017 14:54Թուրքիայի վարչապետը քննադատել է Իրաքի Քուրդստանի շրջանի անկախության հարցով հավանական հանրաքվեի անցկացումը, նշելով.«Թուրքիան հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը»:
-
Գերմանիայի նախարարների խորհուրդը հավանություն է տվել Թուրքիայի «Ինջիրլիք»-ից գերմանացի զինվորականների դուրսբերմանը
Հունիս 08, 2017 16:14Գերմանիայի նախարարների խորհուրդը հավանություն է տվել Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից գերմանացի զինվորականների դուրսբերմանը և նրանց Հորդանանի Ազրաղ ավիաբազայում տեղակայմանը: Ավելի ուշ որոշումը պետք է հաստատվի նաև երկրի խորհրդարանի կողմից:
-
Թուրքիայի խորհրդարանում արտահերթ կարգով կքննարկվի Կատար զորախումբ ուղարկելու հարցը
Հունիս 08, 2017 09:54Թուրքիայի կառավարության առաջարկով մեջլիսի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման կդրվի Կատարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու մասին ավելի վաղ կնքված համաձայնագիրը:
-
Էրդողանն անարդյունավետ է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը
Հունիս 07, 2017 10:53ԵԱՀԿ Մինսկի խումբն այդպես էլ չկարողացավ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, հայտարարել է երեքշաբթի Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտությունը:
-
Էրդողանն աջակցել է Կատարին
Հունիս 07, 2017 07:09Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարան կշարունակի դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ և դեմ է հանդես եկել Պարսից ծոցի երկրների՝ Կատարին մեկուսացնելու քայլին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Anadolu»-ին:
-
Լավրով. Իրանի,Ռուսաստանի ու Թուրքիայի համաձայնությունը Սիրիայում անդորրի է հանգեցրել
Հունիս 07, 2017 03:11Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրն ասել է. «Դամասկոսի կառավարության և զինված խմբերի համագործակցությամբ և Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի երաշխավորությամբ Սիրիայում լարվածության մեղմացման չորս տարածքների ստեղծման մասին համաձայնագիրը նպատակ ունի լիարժեք անդորր հաստատել, ամրապնդել հրադադարը և մեղմացնել լարվածությունները»:
-
Ստամբուլում մեկնարկել է խոշոր անվտանգության գործողություն, փակվել են քաղաքի բոլոր ելքերն ու մուտքերը
Հունիս 06, 2017 16:17Թուրքական ոստիկանությունը արտակարգ անվտանգության գործողություն է սկսել երկրի ամենախոշոր քաղաքում՝ Ստամբուլում, այս մասին հայտնում է թուրքական haberler.com կայքը:
-
Թուրքիայի վարչապետ.«Եթե Ռաքքայի գործողությունը սպառնա այս երկրին, անգործ չենք նստի»:
Հունիս 06, 2017 14:57Թուրքիայի պառլամենտում «Արդարություն և Զարգացում» կուսակցության ֆրակցիայի անդամների հետ հանդիպմանն ունեցած ելույթում, այդ երկրի վարչապետն ասել է.«Եթե Ռաքքայի գործողությունը սպառնա այս երկրին, անմիջապես պատասխան քայլի կդիմենք»:
-
Թուրքիայի վարչապետը չեղարկել է Գերմանիայի արտգործնախարարի հետ հանդիպումը՝ զբաղվածության պատրվակով
Հունիս 05, 2017 18:44Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը չեղարկել է իր հանդիպումը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի հետ, որն աշխատանքային այցով գտնվում է Անկարայում:
-
Չավուշօղլուն մերժել է Գերմանիայի ԱԳ նախարարին. Ինջիրլիքի ռազմաբազան փակ է գերմանացիների համար
Հունիս 05, 2017 16:07Պաշտոնական այցով Անկարայում գտնվող Գերմանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան նպատակահարմար չի գտնում գերմանացի պատգամավորներին թույլ տալ այցելել Ինջիրլիքի ռազմաբազայում ծառայող գերմանացի զինվորականներին։