-
Լավրովը և ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
Նոյեմբեր 18, 2021 14:46Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 19-ին Մոսկվայում ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) գործող նախագահ Անն Լինդեի հետ կքննարկի ԵԱՀԿ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հիմնախնդիրների կարգավորման հարցում:
-
«Ժողովուրդ». ՌԴ-ի պարտավորություններն ու սահմանային իրավիճակը. ինչ կատարվեց երեկ
Նոյեմբեր 17, 2021 06:47«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետությունը երեկ դիմեց Ռուսաստանի Դաշնությանը 1997 թվականից երկու երկրների միջեւ գործող պայմանագրի համաձայն պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը, քանի որ հարձակում է եղել Հայաստանի սուվերեն տարածքի վրա:
-
Պուտինն ու Իրանի նախագահը քննարկել են ԼՂ-ի թեման
Նոյեմբեր 16, 2021 11:35ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
-
Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Նոյեմբեր 16, 2021 09:02Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև իրավիճակը՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:
-
Արցախի ՀԿ-ները դիմել են Պուտինին՝ Ադրբեջանի սադրանքները կանխելու խնդրանքով
Նոյեմբեր 14, 2021 16:16Արցախում գործող շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպություն բաց նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Ադրբեջանի կողմից ԱՀ-ում պարբերաբար իրականացվող սադրիչ գործողությունների կանխման խնդրանքով, տեղեկացնում է Արցախպրեսը։
-
ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարի հետ անդրադարձել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը
Նոյեմբեր 13, 2021 18:08Նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
-
Ղարաբաղում վիրավորվել է երեք ադրբեջանցի զինծառայող
Նոյեմբեր 13, 2021 13:25Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը տեղեկացրել է Ղարաբաղում երեք ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին:
-
Լավրովն ու Շոյգուն ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում
Նոյեմբեր 13, 2021 08:14Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ֆրանսիացի գործընկերներ Ժան Իվ լը Դրիան եւ Ֆլորանս Փարլիի հետ քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում:
-
Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է. Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում
Նոյեմբեր 13, 2021 07:20Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:
-
Ադրբեջանի ՊՆ. Գարագյոլ լճի տարածքում 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ
Նոյեմբեր 10, 2021 16:19Հայկական կողմը հերթական անգամ փորձել է գործողություններ իրականացնել հայ-ադրբեջանական պետական սահմանի Լաչինի շրջանում։