Պուտինն ու Իրանի նախագահը քննարկել են ԼՂ-ի թեման
https://parstoday.ir/hy/news/world-i156002-Պուտինն_ու_Իրանի_նախագահը_քննարկել_են_ԼՂ_ի_թեման
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2021 11:35 Asia/Tehran
  • Պուտինն ու Իրանի նախագահը քննարկել են ԼՂ-ի թեման

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը տեղեկացրել է հրադադարի ռեժիմի ապահովման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցառումների մասին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երկու նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերին, այդ թվում՝ խոշոր համատեղ ներդրումային նախագծերի իրականացմանը։

Հանգամանալից քննարկվել են միջազգային օրակարգի արդիական թեմաներ: Նշվել է, որ հիմնականում ռուս-իրանական համակարգված ջանքերի շնորհիվ է հաջողվել պահպանել Սիրիայի պետականությունը, վերացնել միջազգային ահաբեկչության խոշոր օջախը:

Ուշադրություն է դարձվել Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին: Ռուսաստանն ու Իրանը կողմ են դրա լիարժեք իրականացմանը ի սկզբանե համաձայնեցված շրջանակներում։ Պուտինը հույս է հայտնել, որ նոյեմբերի վերջին Վիեննայում նախատեսված բանակցությունները կընթանան կառուցողական ճանապարհով:

Պուտինն ու Ռայիսին պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։