Լավրովն ու Շոյգուն ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում
https://parstoday.ir/hy/news/world-i155740-Լավրովն_ու_Շոյգուն_ֆրանսիացի_գործընկերների_հետ_քննարկել_են_իրադրությունը_Լեռնային_Ղարաբաղում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ֆրանսիացի գործընկերներ Ժան Իվ լը Դրիան եւ Ֆլորանս Փարլիի հետ քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2021 08:14 Asia/Tehran
  • Լավրովն ու Շոյգուն ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ֆրանսիացի գործընկերներ Ժան Իվ լը Դրիան եւ Ֆլորանս Փարլիի հետ քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում:

Հանդիպումը կայացել է Փարիզում Անվտանգության հարցերով Ֆրանս-ռուսական խորհրդի համագործակցության շրջանակում, հաղորդվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի կայքում:

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի եւ Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, համատեղ ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության երկարաժամկետ պայմանագիր կնքելու համար:

Քննարկվել է նաեւ Իրանի միջուկային ծրագիրը, մասնավորապես, Եվրագոտու խմբի (Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) եւ Ռուսաստանի համագործակցությունը Թեհրանի հետ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շուրջ բանակցությունները սեղմ ժամկետում վերականգնելու համար:

news.am