-
Դիվերսիոն ներթափանցման փորձ. հակառակորդը թողել է մեկ դիակ
Սեպտեմբեր 23, 2019 06:18Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, հայտնում են Լեռնային Ղարաբաղի (ԱՀ ) ՊՆ մամուլի ծառայությունից:
-
Փաշինյանը հավասարության նշան դրեց․ եթե դու ասում ես՝ «իմն է, ու վե՛րջ», մենք էլ ասում ենք՝ մերն է, ու վե՛րջ
Սեպտեմբեր 22, 2019 04:29ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին, Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մեկնաբանել է օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հնչեցրած իր հայտնի խոսքերը՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Փաշինյանն ասել է, որ եթե Ադրբեջանը Արցախի հարցում կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչող է, ապա մենք էլ կասենք՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։
-
Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր. իրականացվելու է նաեւ պայմանական նշանակետերի խոցում
Սեպտեմբեր 21, 2019 08:27Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակում ՀՀ զինված ուժերում մեկնարկող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությանը զուգահեռ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը պաշտպանության բանակում անց են կացվելու նմանատիպ զորախաղեր, որին ընդգրկվելու են նաեւ տեղական եւ ինքնակառավարման մարմինները:
-
Փաշինյան․ Բաքվի հայտարարություններին ի պատասխան ասելու ենք՝ Արցախը Հայաստան է և վերջ
Սեպտեմբեր 17, 2019 04:50Եթե Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում և ադրբեջանական կողմի այս սկզբունքը կատեգորիկ է ու կոմպրոմիս չճանաչող, ուստի Հայաստանն էլ պետք է ասի` ԼՂ- ը (Արցախ) Հայաստանն է և վերջ։ Վանաձորում ասուլիսի ընթացքում այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
Ինչպես Ադրբեջանն է դուրս եկել ԽՍՀՄ կազմից, այդպես էլ ԼՂԻՄ-ն է դուրս եկել Ադրբեջանի կազմից. Փաշինյան
Օգոստոս 28, 2019 09:55Անհրաժեշտ է միջազգային ասպարեզում անդադրում ցույց տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության յուրահատկությունը: Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Երեւանում ընթացող դեսպանների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համաժողովում:
-
«Ադրբեջանցի ժողովրդի» ստեղծումը թելադրված էր Հիտլերի իշխանության գալով. Ստեփանակերտ
Օգոստոս 28, 2019 08:51Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունը բավական հետաքրքիր է. այն ցույց է տալիս Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների ողջ խորությունը, իրական վիճակն այդ պետությունում։
-
Ազատ կամարտահայտման իրավունքը ԼՂ-ի (Արցախ) անքակտելի իրավունքն է. ՀՀ ԱԳ նախարար
Օգոստոս 27, 2019 09:17Եթե Ադրբեջանն իսկապես անկեղծորեն շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, ապա նույն չափով պետք է շահագրգռված լինի Արցախի ընտրված իշխանությունների հետ բանակցություններով:
-
Անդրադարձ Թուրքիայի՝ Ադրբեջանին բացահայտ աջակցությանը ԼՂ-ի հետ հակամարտության շրջանակում
Օգոստոս 27, 2019 08:07Թուրքիայի կողմից Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ ու բացահայտ աջակցությունը Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք է ստեղծում:
-
Կդադարեցվի արդյո՞ք ԼՂ-ում ականազերծման ծրագիրը. Բաքուն աշխատում է այդ ուղղությամբ
Օգոստոս 21, 2019 08:30ԱՄՆ վարչակազմը ցանկանում է կրճատել ամերիկյան արտաքին օժանդակության ծավալները: Կոնգրեսը շուտով պետք է անդրադառնա այս հարցին: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրեն Բրոք Բիրմանը հայտնում է ՝ այս ուղղությամբ դեռևս չկա վերջնական որոշում:
-
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները քննարկել են ԼՂ հիմնախնդիրը
Օգոստոս 20, 2019 16:19Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը Բրեգանսոնում հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում Ղարաբաղյան հակամարտությունը: