Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները քննարկել են ԼՂ հիմնախնդիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i110666-Ռուսաստանի_եւ_Ֆրանսիայի_նախագահները_քննարկել_են_ԼՂ_հիմնախնդիրը
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը Բրեգանսոնում հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում Ղարաբաղյան հակամարտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2019 16:19 Asia/Tehran
  • Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը Բրեգանսոնում հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում Ղարաբաղյան հակամարտությունը:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ բանակցությունները եղել են հագեցած, կառուցողական եւ վստահելի: Պեսկովը նշել է, որ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հակամարտություններին՝ Բալկաններ, Ղարաբաղ, բավականին լուրջ խոսել են կլիմայի հարցի, Արկտիկայի իրադրության շուրջ:

«Այդ ամենը կարելի է բնութագրել որպես բովանդակային առումով հագեցած, բավականին կառուցողական եւ վստահելի երկխոսություն»,- «Ռոսիյսկայա գազետա»-ն մեջբերում է Պեսկովի խոսքը:  

News.am