Դիվերսիոն ներթափանցման փորձ. հակառակորդը թողել է մեկ դիակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i111749-Դիվերսիոն_ներթափանցման_փորձ._հակառակորդը_թողել_է_մեկ_դիակ
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, հայտնում են Լեռնային Ղարաբաղի (ԱՀ ) ՊՆ մամուլի ծառայությունից:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Սեպտեմբեր 23, 2019 06:18 Asia/Tehran
  • Դիվերսիոն ներթափանցման փորձ. հակառակորդը թողել է մեկ դիակ

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, հայտնում են Լեռնային Ղարաբաղի (ԱՀ ) ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Դեպքի մանրամասները ճշտվում են:

Հավելենք նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:

1in.am