Փաշինյան․ Բաքվի հայտարարություններին ի պատասխան ասելու ենք՝ Արցախը Հայաստան է և վերջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i111540-Փաշինյան_Բաքվի_հայտարարություններին_ի_պատասխան_ասելու_ենք_Արցախը_Հայաստան_է_և_վերջ
Եթե Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում և ադրբեջանական կողմի այս սկզբունքը կատեգորիկ է ու կոմպրոմիս չճանաչող, ուստի Հայաստանն էլ պետք է ասի` ԼՂ- ը (Արցախ) Հայաստանն է և վերջ։ Վանաձորում ասուլիսի ընթացքում այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2019 04:50 Asia/Tehran
  • Փաշինյան․ Բաքվի հայտարարություններին ի պատասխան ասելու ենք՝ Արցախը Հայաստան է և վերջ

Եթե Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում և ադրբեջանական կողմի այս սկզբունքը կատեգորիկ է ու կոմպրոմիս չճանաչող, ուստի Հայաստանն էլ պետք է ասի` ԼՂ- ը (Արցախ) Հայաստանն է և վերջ։ Վանաձորում ասուլիսի ընթացքում այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խնդիրն այն է, որ Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, թե ղարաբաղյան հարցը մեկ սկզբունքով կլուծվի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքային քննարկումների ընթացքում ասվել է, որ Ղարաբաղի կարգավիճակը կարող է լինել տարբեր, ընդհուպ` Ադրբեջանի կազմից դուրս»։

Վարչապետը ևս մեկ անգամ նշել է, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար, հիշեցնելով նաև՝ ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է եղել, որը խոսել է Ադրբեջանի ժողովրդի կողմից ինչ-որ ընդունելի լուծման մասին և քննադատվել դրա համար:

Նա հիշեցրել է, որ դեռ մեկ տարի առաջ ասել է, որ ակնկալում է Ադրբեջանի ղեկավարությունից համանման հայտարարություն, սակայն Ադրբեջանի ղեկավարությունն այդպես էլ նման հայտարարություն չի արել։

Օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքի ժամանակ Փաշինյանն իր ելույթում թվարկել էր այն խոշոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք Հայաստանը պետք է լուծի մինչև 2050 թվականը: Վարչապետն ընդգծել էր, որ չի հիշատակում Արցախը, քանի որ «Արցախը Հայաստանն է, և վերջ»: «Սա Հայաստանն է և վերջ» արտահայտությունից հետո ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել էր՝ այն չի ենթադրում Ղարաբաղյան բանակցային գործընթացում փոփոխությունների գնալ։

Panarmenian.net