-
ԼՂ հակամարտության գոտում անհրաժեշտ է ամրապնդել հրադադարն ու համաձայնեցնել վստահության մեխանիզմները. Շտայնմայեր
Մայիս 16, 2016 18:10Որքան երկար է շարունակվում հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, որքան ինտենսիվ զինվում են հակամարտող կողմերը, այնքան բարձր է նոր էսկալացիայի, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ռիսկը: Այդ մասին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից առաջ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
-
Մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ
Մայիս 16, 2016 17:27ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 16-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
-
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը շատ կարևոր է. Коммерсантъ-ի անդրադարձը
Մայիս 16, 2016 12:24Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակները. Վիեննայում կհանդիպեն նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, գրում է «Կոմերսանտ» թերթը (Коммерсантъ)՝ հավելելով, որ բանակցություններին ներկա կլինեն նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Մարկ Էյրոն։
-
Սարգսյան- Աիև հանդիպումը Վիեննայում
Մայիս 16, 2016 08:56Սարգսյան- Աիև հանդիպումը Վիեննայում
-
Համանախագահների հայտարարության մեջ կան կետեր, որոնք արտացոլում են ՀՀ Նախագահի խոսքը. Դավիթ Բաբայան
Մայիս 12, 2016 13:54Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հաջորդ շաբաթ հանդիպել Վիեննայում:
-
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի.Սեկուտա
Մայիս 11, 2016 10:54«Մենք պետք է ընդունենք, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի», Բաքվում հայտարարել է Միացյալ նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան: Դիվցանագետը նշել է, որ Վաշինգտոնին անհանգստացնում է ստեղծված իրավիճակը:
-
Այս գիշեր Ադրբեջանի զինուժի կրակոցից զինծառայող է զոհվել. ԼՂ ՊԲ
Մայիս 12, 2016 05:27Մայիսի 11-ի ժամը 19:30-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, նռնականետերից եւ ականանետերից խախտել է կրակի դադարեցման մասին կողմերի միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունը, որը շարունակվել է նաեւ մայիսի լույս 12-ի գիշերը:
-
Բրայզա. ԱՄՆ-ն Ռուսաստանին հնարավորություն է ընձեռում առաջատարի դեր ստանձնել Հարավային Կովկասում
Մայիս 12, 2016 04:33ԱՄՆ-ն չի ցանկանում ակտիվ դերակատարում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին անդամ Մեթյու Բրայզան:
-
Ադրբեջանը փորձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով. ԼՂ ԱԳ նախարար
Մայիս 11, 2016 04:47Աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մայիսի 10-ին հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ և տեղեկատվություն է ներկայացրել ապրիլի սկզբին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների մասին, ընդգծելով, որ այն 1994 թ․ հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրի աննախադեպ խախտում էր։
-
Բակո Սահակյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են ԼՂ եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում տիրող իրավիճակը
Մայիս 10, 2016 15:51ԼՂ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: