Այս գիշեր Ադրբեջանի զինուժի կրակոցից զինծառայող է զոհվել. ԼՂ ՊԲ
Մայիսի 11-ի ժամը 19:30-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, նռնականետերից եւ ականանետերից խախտել է կրակի դադարեցման մասին կողմերի միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունը, որը շարունակվել է նաեւ մայիսի լույս 12-ի գիշերը:
ԼՂ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մայիսի 11-ին` ժամը 20:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Արմեն Հրայրի Մարտիրոսյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«ԼՂ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է»,-ասված է հաղորդագրության մեջ: