Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի.Սեկուտա
https://parstoday.ir/hy/news/world-i16342-Ղարաբաղյան_հակամարտությունը_ռազմական_լուծում_չունի.Սեկուտա
«Մենք պետք է ընդունենք, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի», Բաքվում հայտարարել է Միացյալ նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան: Դիվցանագետը նշել է, որ Վաշինգտոնին անհանգստացնում է ստեղծված իրավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2016 10:54 Asia/Tehran
  • Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի.Սեկուտա

«Մենք պետք է ընդունենք, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի», Բաքվում հայտարարել է Միացյալ նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան: Դիվցանագետը նշել է, որ Վաշինգտոնին անհանգստացնում է ստեղծված իրավիճակը:

«Ինչպես բազմիցս հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը և Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, մենք կոչ ենք անում կողմերին կրկին նստել բանակցային սեղանի շուրջ և սկսել քննարկումները համակողմանի խաղաղության հասնելու նպատակով: Դա շատ կարևոր ենք համարում: Մինսկի խմբի համանախագահ երկները անում են իրենցից կախված ամեն բան: Անհրաժեշտ է, որպեսզի կողմերը լուրջ մոտենան հրադադարի ռեժիմի պահպանմանը: Ինչպես պետքարտուղար Ջոն Քերիի մակարդակով, այնպես էլ Մինսկի խմբի շրջանակներում և երկկողմ ձևաչափով մենք շարունակում ենք ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ», ասել է ամերիկացի դիվանագետը:

armradio.am/

11/5/2016