-
Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է նախագահի պաշտոնում իր թեկնածության շուրջ քննարկումներին
Հունվար 31, 2022 15:57Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը վաղ է համարում անդրադառնալ նախագահի թեկնածուի շուրջ խոսակցություններին, քանի որ դեռևս չկա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումը, որով դադարեցվում են գործող նախագահի լիազորությունները: Լրագրողների հետ ճեպազրույցում Խաչատուրյանը նշեց, որ այդ խոսակցությունները պետք է տեղի ունենան փետրվարի 1-ին, երբ կլինի ԱԺ նախագահի որոշումը:
-
Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը հետ չի վերցրել
Հունվար 31, 2022 14:20Հրաժարականի դիմումն օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հանրապետության նախագահը դիմումը հետ չի վերցրել: Դա նշանակում է, որ նախագահի պաշտոնն այսօրվանից թափուր է:
-
Հայտնի է իշխող ուժի՝ ՀՀ նախագահի թեկնածուի անունը
Հունվար 31, 2022 13:33Ինչպես հայտնի է, հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարեց զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին:
-
2021 թվականի տարեվերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 9 մլրդ 226 մլն ԱՄՆ դոլար։ Մեկ տարում այն ավելացել է 1 մլրդ 257 մլն դոլարով կամ 15.8%-ով
Հունվար 31, 2022 13:17Ֆինանսների նախարարության տրամադրած ամենաթարմ տվյալները վկայում են, որ 2021 թվականին պետական պարտքը աճել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքի հաշվին։ Ընդ որում, ներքին պարտքն ավելի արագ և ավելի մեծ չափով է աճել, քան արտաքինը։
-
2021-ին սպառողական գների ինդեքսն աճել է 7.2%-ով․ էկոնոմիկայի նախարարություն
Հունվար 31, 2022 13:13ՀՀ էկոնոմիկայի նախաարարությունը մի շարք վիճակագրական տվյալներ է հրապարակել․ 2021թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.8%: Նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին 2020թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
-
Ադրբեջանին տուրք է վճարում իրանցի վարորդների մոտ 5%–ը. Գորիս-Կապան ճանապարհի ճակատագիրը
Հունվար 31, 2022 10:31Կապան-Տաթև այլընտրանքային ճանապարհը (որը շրջանցում է ներկայումս ադրբեջանական ԶՈւ-ի կողմից վերահսկվող Գորիս-Կապան մայրուղին) առայժմ հեռու է կատարյալ լինելուց, և որոշ իրանցի վարորդներ գերադասում են վճարել ադրբեջանցի մաքսավորներին, բայց տեղ հասնել հարմարավետ ճանապարհով։
-
Սահմանի պաշտպանության այսօրվա ընտրված ճանապարհը մոդելի առումով սխալ է, իսկ փոփոխություններն իներցիոն. Աբրահամյան
Հունվար 31, 2022 08:22Սահմանային անվտանգության ապահովման և արդյունավետ ծառայության իրականացման համար պետք է գնալ արմատական լուծումների տարբերակով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
-
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1362 նոր դեպք. մահացել է 7 քաղաքացի
Հունվար 31, 2022 07:41ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 367 հազար 795 դեպք, որից 336 հազար 5-ը`առողջացած, 8053-ը` մահվան ելքով:
-
Հայաստանի իշխող կուսակցությունը քննարկում է նոր նախագահին թեկնածության հարցը
Հունվար 31, 2022 05:15Հայաստանի իշխող կուսակցությունը դեռևս որևէ թեկնածու չի առաջադրել նախագահի պաշտոնի համար:
-
Հայաստանը և Ադրբեջանը պատրաստ են սահմանագծման ու սահմանազատման գործընթացին
Հունվար 30, 2022 14:15Հայաստանը և Ադրբեջանը պատրաստակամություն են հայտնել սահմանագծման և սահմանազատման գործընթացն անվերապահորեն սկսելու համար: