Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1362 նոր դեպք. մահացել է 7 քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 367 հազար 795 դեպք, որից 336 հազար 5-ը`առողջացած, 8053-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22 հազար 202 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 4673 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1362 նոր դեպք, առողջացել է 286 քաղաքացի, արձանագրվել է մահվան 7 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 726 հազար 988-ի:
https://armenpress.am/arm/news/1074311.html
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio