Հայաստանի իշխող կուսակցությունը քննարկում է նոր նախագահին թեկնածության հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i163128-Հայաստանի_իշխող_կուսակցությունը_քննարկում_է_նոր_նախագահին_թեկնածության_հարցը
Հայաստանի իշխող կուսակցությունը դեռևս որևէ թեկնածու չի առաջադրել նախագահի պաշտոնի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2022 05:15 Asia/Tehran
  • Հայաստանի իշխող կուսակցությունը քննարկում է նոր նախագահին թեկնածության հարցը

Հայաստանի իշխող կուսակցությունը դեռևս որևէ թեկնածու չի առաջադրել նախագահի պաշտոնի համար:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» կուսակցությունը, որը զբաղեցնում է խորհրդարանի 107 տեղերից 71-ը, դեռ բանակցություններ է վարում հունվարի 23-ին հրաժարական տված նախագահ Արմեն Սարգսյանին փոխարինելու հնարավոր թեկնածուների հետ։

ՀՀ ԱԺ  արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Օհանջանյանն ասել է, որ կուսակցությունըդ եռևս որոշում չի կայացրել Սարգսյանին փոխարինող թեկնածուի վերաբերյալ և քննարկումները շարունակվում են: 

Օհանջանյանն անպատասխասն է թողել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրելու վերաբերյալ լրագրողների հարցերը:

հայկական լրատվամիջոցներից մեկն անդրադառնալով Սարգսյանի հրաժարականի պատճառների վերաբերյալ հետաքննությանը, գրել է, որ 2018 թվականի նախագահական ընտրություններից առաջ, բացի ՀՀ քաղաքացիությունից, նա ունեցել է Սենթ Քիթսի և Նևիսի (Կարիբյան կղզի՝ մոտ 52000 բնակչությամբ) քաղաքացիություն, ինչի բացահայտումցիօ հետո, րաժարականն նախուսափելի  էր:   Հայաստանի Սահմանադրության 124-րդ հոդվածի համաձայն՝ երկքաղաքացիներն իրավունք չունեն ընտրվել նախագահ:

Սարգսյանը հայտարարել է, որ հրաժարական է տվել երկրի արտաքին և ներքին քաղաքականության վրա ազդեցություն չունենալու պատճառով։