Հայաստանը և Ադրբեջանը պատրաստ են սահմանագծման ու սահմանազատման գործընթացին
https://parstoday.ir/hy/news/armenia-i163104-Հայաստանը_և_Ադրբեջանը_պատրաստ_են_սահմանագծման_ու_սահմանազատման_գործընթացին
Հայաստանը և Ադրբեջանը պատրաստակամություն են հայտնել   սահմանագծման և սահմանազատման գործընթացն անվերապահորեն սկսելու  համար: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2022 14:15 Asia/Tehran
  • Հայաստանը և Ադրբեջանը պատրաստ են սահմանագծման ու սահմանազատման գործընթացին

Հայաստանը և Ադրբեջանը պատրաստակամություն են հայտնել   սահմանագծման և սահմանազատման գործընթացն անվերապահորեն սկսելու  համար: 

Ադրբեջանի  արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է.«Բաքուն աջակցում է առանց որևէ նախապայմանի  Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկին»:

Բայրամովը հավելել է, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում կարևոր է Ադրբեջանի  և Հայաստանի սահմանների զատումը, և Ադրբեջանը կողմ է, որ այդ գործընթացը հնարավորինս շուտ սկսվի։

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը նույնպես վերջերս արած հայտարարության մեջ ասել էր, որ երկիրը պատրաստ է առանց նախապայմանների սկսել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը։

Ադրբեջանի և Հայաստանի  միջև Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից և խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, երկու երկրները բազմիցս բախվել են սահմանամերձ շրջաններում։