-
Գեներալ փոխմարզպետը հրաժարական տվեց. «բանակի վրա չպետք է ձեռք բարձրացնել»
Մարտ 01, 2021 13:55Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հայտարարություն է տարածել.
-
ՀՀ նախագահի հայտարարությունը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ
Մարտ 01, 2021 13:08Հանրապետության նախագահի կողմից իրեն ներկայացված հրամանագրի նախագիծը առարկություններով վերադարձնելու փաստն անթույլատրելիորեն շահարկվում է և արժանացել է ոչ համարժեք արձագանքի:
-
Երևանում բողոքարարները մուտք են գործել կառավարության երրորդ մասնաշենքը
Մարտ 01, 2021 12:38Երևանում բողոքարարները մուտք են գործել կառավարության երրորդ մասնաշենքը:
-
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելե՞լ է Արմեն Սարգսյանին
Մարտ 01, 2021 12:33«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տուն:
-
Հայաստանի Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին առաջարկում է բավարարել Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը
Մարտ 01, 2021 12:18ՀՀ Անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը, ասված ԱԽ գրասենյակի հայտարարության մեջ:
-
Լիլիթ Մակունցը՝ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ Էդմոն Մարուքյանի առաջարկի մասին
Մարտ 01, 2021 09:26ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրությունների գնալու՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին: Մակունցի խոսքով՝ իրենք նշել են, որ արտահերթ ընտրությունների մասով պատրաստ են գործնական քայլերի:
-
Մարուքյանը Փաշինյանին առաջարկել է այլ անձի վարչապետ չընտրվելը երաշխավորող՝ արտահերթի ճանապարհ
Մարտ 01, 2021 07:20«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, առաջարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ ցրել Ազգային ժողովն ու արտահերթ ընտրություններ նշանակել՝ հավելելով, որ այդ դեպքում ԼՀԿ-ն պատրաստ է հուշագիր ստորագրել, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում չեն առաջադրի կամ սատարի վարչապետի այլ թեկնածուի։
-
Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից. Արմեն Սարգսյան
Մարտ 01, 2021 07:032008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար:
-
Փաշինյանը հայտարարեց, որ «Մարտի 1»-ի հանրահավաք «ժողովրդի իշխանության» պաշտպանության ցուցադրություն է
Փետրվար 28, 2021 15:09ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` փետրվարի 28-ին ֆեյսբուքյան լայվում խոսել է վաղը մարտի 1-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի մասին եւ ըստ էության հայտարարել, որ դա լինելու է ստեղծված իրեն աջակցության ցույց տալու հավաք:
-
Հայաստան՝ այժմ ամենաարդիական հակամարտությունը. Ժիրինովսկի
Փետրվար 28, 2021 14:58Հայաստան՝ այժմ ամենաարդիական հակամարտությունը, «Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ հարցազրույցում ասել է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին: