Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից. Արմեն Սարգսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i134698-Քաղաքական_պայքարը_չպետք_է_դուրս_գա_օրինականության_շրջանակից._Արմեն_Սարգսյան
2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2021 07:03 Asia/Tehran
  • Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից. Արմեն Սարգսյան

2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար:

Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից, չպետք է տանի ցնցումների և անկայունության, հակասությունները չպետք է վերածվեն անհանդուրժողականության, փոխադարձ ատելության մթնոլորտի, առավել ևս՝ առճակատման և պառակտման:

Ես կրկին բոլորին կոչ եմ անում հանդուրժողականության եւ համերաշխության:

Մենք միասնությա՛ն և համերաշխությա՛ն կարիքն ունենք:

Հատկապես այսօր համախմբվածությունը և հանդուրժողականությունը կենսական են մեր պետության ու ժողովրդի համար:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցել 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio