ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելե՞լ է Արմեն Սարգսյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i134738-ՀՀ_վարչապետ_Նիկոլ_Փաշինյանն_այցելե_լ_է_Արմեն_Սարգսյանին
«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2021 12:33 Asia/Tehran
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելե՞լ է Արմեն Սարգսյանին

«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տուն:

«Նա անձնական անվտանգությանը սպառնալիքներ հնչեցնելով՝ պահանջել է, որպեսզի ՀՀ նախագահը ստորագրի Օնիկ Գասպարյանին ազատելու իր հրամանը»,- նշել էր «Մեդիապորտը»:

Մեզ հետ զրույցում, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը հայտնեց, որ նման տեղեկություն չունի, բայց կփորձի ճշտել՝ եղե՞լ է արդյոք նման միջադեպ, թե՞ ոչ:

«Նման հանդիպման մասին տեղեկություն չունենք»,- ավելի ուշ հայտնեցին նախագահականից:

168.am