Գեներալ փոխմարզպետը հրաժարական տվեց. «բանակի վրա չպետք է ձեռք բարձրացնել»
https://parstoday.ir/hy/news/armenia-i134760-Գեներալ_փոխմարզպետը_հրաժարական_տվեց._բանակի_վրա_չպետք_է_ձեռք_բարձրացնել
Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հայտարարություն է տարածել.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2021 13:55 Asia/Tehran
  • Գեներալ փոխմարզպետը հրաժարական տվեց. «բանակի վրա չպետք է ձեռք բարձրացնել»

Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հայտարարություն է տարածել.

«Հարգելի հայրենակիցներ,Հայաստանի Հանրապետության իշխանության անհեռանկար քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ վարչախումբը ձեռնոց նետեց Հայաստանի Զինված Ուժերին՝ մի բան, որ նշանակում է ձեռք բարձրացնել հայոց սրբության՝ հայկական բանակի վրա:

Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել և ներել բանակի դեմ ցանկացած ոտնձգություն՝ առավել ևս սեփական երկրի իշխանության կողմից, հետևաբար՝ այսօրվանից իմ դիմումի համաձայն հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից և միանում եմ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը և սատարում եմ գլխավոր շտաբի պետին:Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը…»:

armlur.am