-
Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին հարթակ է առաջարկում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար
Հոկտեմբեր 15, 2025 07:29Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարթակ տրամադրելու Ռուսաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ։
-
Իրանի դեսպանը հեգնանքով է անդրադարձել իսրայելցի պաշտոնյայի կողմից Թրամփին Կյուրոս անվանելուն․ Գազայում տասը հազար մարդկանց կոտորածի կողմնակիցը չի կարող Կյուրոս կոչվել
Հոկտեմբեր 15, 2025 06:58Ռուսաստանում ԻԻՀ դեսպանը հեգնանքով է անդրադարձել Դոնալդ Թրամփին Կյուրոս անվանելուն, նշելով. «Չի կարելի մարդու իրավունքների կողմնակից անվանել նրան, ով աջակցում է Գազա անունով փոքրիկ հողում տասնյակ հազարավոր մարդկանց կոտորածին»։
-
Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումն արագացնելու շուրջ
Հոկտեմբեր 15, 2025 06:44Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանն ընդգծել են Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի ենթակառուցվածքային նախագծերի իրականացման արագացման, տրանսպորտային գործընթացների թվայնացման և մաքսային ձևակերպումների դյուրացման անհրաժեշտությունը։
-
ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ Իրանի առևտրի ծավալը կշարունակի աճել. Օվերչուկ
Հոկտեմբեր 14, 2025 14:53Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ Իրանի առևտրի ծավալը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում աճել է 35%-ով, ինչպես նաև երկրի առևտրի ծավալը Ռուսաստանի հետ, կշարունակի աճել նաև ապագայում։
-
Մահացել է միջուկային զինամթերքի ականավոր մշակող Յուրի Բարմակովը
Հոկտեմբեր 12, 2025 15:51Կյանքի 94-րդ տարում մահացել է միջուկային զինամթերքի ականավոր ստեղծող, Ավտոմատացման համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի գիտական ղեկավարի առաջին տեղակալ, ՌԴ Աշխատանքի հերոս Յուրի Բարմակովը։
-
Կրեմլը ակնկալում է, որ Պուտինի և Ալիևի հանդիպումից հետո Ռուսաստանի և Ադրբեջանի միջև խնդրահարույց հարցերը կլուծվեն «որոշակի արագությամբ»․ Պեսկով
Հոկտեմբեր 12, 2025 13:28Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շփումները չեն ընդհատվել:
-
Կրեմլը հայտնել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող աշխատանքների մասին
Հոկտեմբեր 12, 2025 13:21Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև աշխատանքը շարունակվում է, որոշ գործընթացներ վաղ թե ուշ տեսանելի կլինեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
-
Զատուլինը դավաճանություն է անվանել «Նոր Հայաստան» ստեղծելու Փաշինյանի ծրագրերը
Հոկտեմբեր 11, 2025 07:24ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Չորրորդ հանրապետության մասին խոսակցություններով Հայաստանի վարչապետը «գեղեցիկ փաթեթավորում է փնտրում» իր ներքին և արտաքին քաղաքական «ձախողված» գործողությունների համար: Իրականում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ նրա, «ոչ այլ ինչ է, եթե ոչ սահմանադրության փոփոխությունն անցկացնելու փորձ, որին, ըստ հարցումների, դեմ է Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը»:
-
Ինչո՞ւ է Ալիևը զանգահարել Պուտինին. ռուսաստանցի փորձագետի կարծիքը
Հոկտեմբեր 09, 2025 09:14Ալիևը շարունակում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև հավասարակշռության իր խաղը՝ Ռուսաստանի հետ առերևույթ մերձեցումն օգտագործելով Էրդողանին ճնշելու համար։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։
-
Կասպից ծովի չորս ափամերձ պետությունները ստորագրել են ռազմավարական համագործակցության փաստաթղուղթ
Հոկտեմբեր 09, 2025 07:43Կասպից ծովի ափամերձ պետությունների ռազմածովային հրամանատարների հանդիպումն ավարտվել է այս ջրային տարածքում համապարփակ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրմամբ։