Ռուսաստանը պատրաստ է շարունակել էներգառեսուրսների մատակարարումները Հնդկաստանին
https://parstoday.ir/hy/news/world-i242400-Ռուսաստանը_պատրաստ_է_շարունակել_էներգառեսուրսների_մատակարարումները_Հնդկաստանին
Մոսկվան պատրաստ է շարունակել Նյու Դելիի հետ սերտ համագործակցությունն ածխաջրածնային մատակարարումների բնագավառում և համոզված է, որ դա նպաստում է միջազգային էներգետիկ շուկայի կայունությանը:
(last modified 2026-02-04T15:44:37+00:00 )
Փետրվար 04, 2026 19:14 Asia/Tehran
  •  Ռուսաստանը պատրաստ է շարունակել էներգառեսուրսների մատակարարումները Հնդկաստանին

Մոսկվան պատրաստ է շարունակել Նյու Դելիի հետ սերտ համագործակցությունն ածխաջրածնային մատակարարումների բնագավառում և համոզված է, որ դա նպաստում է միջազգային էներգետիկ շուկայի կայունությանը:

Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Առաջվա պես համոզված ենք, որ Հնդկաստանի կողմից ռուսական ածխաջրածինների գնումը շահավետ է երկու երկրների համար և նպաստում է միջազգային էներգետիկ շուկայում կայունության պահպանմանը։  Պատրաստ ենք շարունակել սերտ համագործակցությունն այս բնագավառում Հնդկաստանի մեր գործընկերների հետ», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։  Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ առևտրային գործարքի շուրջ եկել է համաձայնության, ըստ որի ԱՄՆ-ն Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը 25%-ից կնվազեցնի մինչև 18%։  Թրամփը հայտնել է, որ Մոդին համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումները։