Սերգեյ Շոյգուն պաշտոնական այցով մեկնել է Չինաստան
https://parstoday.ir/hy/news/world-i242268-Սերգեյ_Շոյգուն_պաշտոնական_այցով_մեկնել_է_Չինաստան
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Չինաստան, հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությանը։
(last modified 2026-02-01T13:41:58+00:00 )
Փետրվար 01, 2026 17:11 Asia/Tehran
  • Սերգեյ Շոյգուն պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Չինաստան, հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությանը։

Չինաստան այցի ընթացքում Սերգեյ Շոյգուն բանակցություններ կանցկացնի ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։

Կողմերը կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտում փոփոխված իրավիճակը, ասված է հաղորդագրությունում։

Վան Ին դեկտեմբերի 2-ին այցելել էր Մոսկվա՝ Սերգեյ Շոյգուի հրավերով՝ մասնակցելու ռազմավարական անվտանգության երկկողմ խորհրդակցություններին։ Կողմերը քննարկել էին Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրավիճակը, համագործակցությունը ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում, ինչպես նաև իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների փոխգործակցությունը։