Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն՝ 1 746 տոննա ընդհանուր քաշով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Գնացքը շարժվել է Բալաջարի կայարանից, ապա կանցնի Վրաստանի տարածքով, որից հետո կուղևորվի Հայաստանի Դալարիկ կայարան։
Այս պահի դրությամբ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով արդեն Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 285 վագոն ՝ մոտ 19 900 տոննա հացահատիկ:
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025-ի նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։
Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հաջորդ խմբաքանակը՝ 8 վագոն, Վոլգոգրադի մարզի «Գմելինսկայա» կայարանից ուղարկվեց դեկտեմբերի 23--ին։
2025–ի դեկտեմբերի 19-ին էլ Հայաստան հասավ 22 վագոն A95 տեսակի բենզին (SOCAR–ի արտադրած)։ 2026–ի հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: