-
Թուրքական հատուկ նշանակության ջոկատը մտել է Սիրիա. Reuters
Օգոստոս 24, 2016 06:27Թուրքական հատուկ նշանակության ջոկատը մտել է Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջարաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Անկարայից պաշտոնյայի:
-
ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ է արել վերջ տալ երեխաներին տանջող սիրիական մղձավանջը
Օգոստոս 21, 2016 15:53ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ է արել ձեռնարկել գործողություններ վերջ տալու Սիրիայի Հալեպ քաղաքում ստեղծված մղձավանջը, որում ապրում են 100 հազարից ավելի երեխաներ։ Այդ մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
-
Շտայնմայերը կոչ է արել Հալեպի ռազմական գործողություններում հասնել 48-ժամյա դադարի
Օգոստոս 21, 2016 08:02Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Ռուսաստանին կոչ է արել աջակցել՝ սիրիական Հալեպի ռազմական գործողություններում հասնելու 48-ժամյա դադարի: Համապատասխան հայտարարությունը նա արել է գերմանական Die Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:
-
Արամ Ա կաթողիկոսը Ժնևում սիրիահայերին աջակցելու հարցով խորհրդակցություններ է անցկացրել
Օգոստոս 20, 2016 13:27Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն Ժնևում խորհրդակցություններ է անցկացրել Սիրիայի հայությանն օժանդակելու հարցով: Ինչպես տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից, Արամ Ա-ն հանդիպում է ունեցել Սիրիայի ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի գլխավոր բանագնաց Ստեֆան Տի Միսթուրայի հետ:
-
Հալեպում շարուանկվում են զինյալների և կառավարական ուժերի բախումները. ՌԴ ՊՆ
Օգոստոս 11, 2016 12:51«Ալ-Նուսրայի» ճակատ ահաբեկչական խմբավորման գլխավորությամբ մի շարք խմբավորումներ վերջին շաբաթներին Հալեպում ակտիվորեն պայքարում են կառավարական ուժերի դեմ՝ փորձելով ճեղքել պաշտպանությունը և զինամթերք հասցնել քաղաք: Նրանք Հալեպի հարավ-արևելքում ստեղծել են բավականին լավ սպառազինված 7 հազար հոգանոց բանակ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:
-
Ռուսաստանը «Հմեյմիմ» ավիաբազայի ընդգրկուն արդիականացում է իրականացնելու Սիրիայում
Օգոստոս 11, 2016 09:18Ռուսաստանը մտադիր է «Հմեյմիմ»-ը լիարժեք ռազմաբազա դարձնել Սիրիայում եւ այնտեղ տեղակայել Օդատիեզերական ուժերի մշտական զորակազմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 11-ին հաղորդել է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության կոմիտեի առաջին փոխղեկավար Ֆրանց Կլինցեւիչին:
-
ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն Ժնեւում քննարկում են Հալեպի բնակչությանն օգնություն ցուցաբերելու հարցերը
Օգոստոս 09, 2016 15:31Ժնեւում ընթանում են Սիրիային նվիրված ռուս-ամերիկյան կոնսուլտացիաներ, որոնց ընթացքում խորացված քննարկվում են Հալեպի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն ցույց տալու հարցերը:
-
Հալեպի համար մղվող մարտերում զոհվել է ավելի քան 500 մարդ
Օգոստոս 07, 2016 15:10Իրավապաշտպան կազմակերպություններից հայտնել են, որ Սիրիայի Հալեպ քաղաքի համար մղվող մարտերում մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է ավելի քան 500 մարդ` ապստամբներ եւ կառավարական ուժերի զինվորականներ, հաղորդում է AFP գործակալությունը:
-
Ահաբեկիչները կրակի տակ են պահում Հալեպ տանող ճանապարհը
Օգոստոս 06, 2016 14:45Ահաբեկիչները կրակի տակ են պահում Հալեպ տանող ճանապարհը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է Սիրիայի աշխարազորայինների շրջանակներից աղբյուրը:
-
Ամերիկյան ուղղաթիռներն արտակարգ վայրէջք են կատարել Սիրիային սահմանակից թուրքական տարածքում
Օգոստոս 06, 2016 14:35Թուրքական Haber7 լրատվական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու ուղղաթիռներ արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաթայ նահանգ։