Շտայնմայերը կոչ է արել Հալեպի ռազմական գործողություններում հասնել 48-ժամյա դադարի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i31270-Շտայնմայերը_կոչ_է_արել_Հալեպի_ռազմական_գործողություններում_հասնել_48_ժամյա_դադարի
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Ռուսաստանին կոչ է արել աջակցել՝ սիրիական Հալեպի ռազմական գործողություններում հասնելու 48-ժամյա դադարի: Համապատասխան հայտարարությունը նա արել է գերմանական Die Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2016 08:02 Asia/Tehran
  • Շտայնմայերը կոչ է արել Հալեպի ռազմական գործողություններում հասնել 48-ժամյա դադարի

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Ռուսաստանին կոչ է արել աջակցել՝ սիրիական Հալեպի ռազմական գործողություններում հասնելու 48-ժամյա դադարի: Համապատասխան հայտարարությունը նա արել է գերմանական Die Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռազմական գերատեսչությունը պատրաստ է աջակցել ՄԱԿ-ի առաջարկությանը՝ Հալեպի ռազմական գործողություններում շաբաթական 48-ժամյա դադարի մասին, որի նպատակն է քաղաքում իրականացնել մարդասիրական գործողություններ:

«Այժմ պետք է ամեն ինչ անել, որ այդ հայտարարությունն արագորեն վերածվի գործողության»,- ասել է Շտայնմայերը:

Շտայնմայերը կոչ է արել զերծ մնալ այս բնակավայրում հետագա ռազմական գործողություններից: Նա պնդել է, որ Ռուսաստանը՝ լինելով պետություն, որն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, կրում է «հատուկ պատասխանատվություն»:

Գերմանիայի արտգործնախարարը հերթական անգամ հայտարարել է, որ Սիրիայի հակամարտության լուծումը կարող է լինել միայն քաղաքական: «Եվ մենք այս հարցում Ռուսաստանից ակնկալում ենք վճռական ներդրում»,- ասել է նախարարը:

lratvakan.am/

21/8/2016