Հալեպի համար մղվող մարտերում զոհվել է ավելի քան 500 մարդ
Օգոստոս 07, 2016 15:10 Asia/Tehran
Իրավապաշտպան կազմակերպություններից հայտնել են, որ Սիրիայի Հալեպ քաղաքի համար մղվող մարտերում մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է ավելի քան 500 մարդ` ապստամբներ եւ կառավարական ուժերի զինվորականներ, հաղորդում է AFP գործակալությունը:
Մեծ թիվ են կազմում զոհերը նաեւ խաղաղ բնակչության շրջանում: ՌԴ պաշտպանության նախարարությունը մեղադրել է «Հարաքյաթ Նուր ադ-Դին ալ-Զինքի» խմբավորմանը Հալեպում ահաբեկչություն իրականացնելու մեջ, ինչi հետեւանքով զոհվել էր 7 մարդ:
Իսկ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնից հայտնել են, որ Իդլիբ նահանգում հիվանդանոց է ռմբակոծվել, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ:
7/8/2016
galatv.am/
Պիտակ