Ամերիկյան ուղղաթիռներն արտակարգ վայրէջք են կատարել Սիրիային սահմանակից թուրքական տարածքում
Օգոստոս 06, 2016 14:35 Asia/Tehran
Թուրքական Haber7 լրատվական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու ուղղաթիռներ արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաթայ նահանգ։
Միջադեպը գրանցվել է շաբաթ առավոտյան։ Այն խուճապ է առաջացրել տեղական բնակչության շրջանում։ Ամերիկյան ուղղաթիռների արտակարգ վայրէջքի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։
Ընդգծվում է, որ վերջին օրերին ԱՄՆ ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը ակտիվ թռիչքներ են գործում այդ տարածքի վրա։
shabat.am
6/8/2016
Պիտակ