-
ՏՀԿ կոմյունիկեում ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ ներառող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. Սոբհանի
Հուլիս 08, 2025 13:31Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջերս կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի որոշ դրույթներ, որտեղ օգտագործվել են ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացություններ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։
-
ԱԺ–ն պատգամավոր Արթուր Սարգսյանին զրկեց անձեռնմխելիությունից
Հուլիս 08, 2025 12:52ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Քիչ առաջ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Բաբայանը հրապարակեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները։
-
ՀՀ-ում Իրանի դեսպան. Մենք միշտ ցանկանում ենք կայուն հարաբերություններ տարածաշրջանի երկրների հետ
Հուլիս 08, 2025 12:47Շեշտադրելով տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելու անհրաժեշտությունը՝ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարեց, որ Իրանը միշտ ցանկացել է սիներգետիկ և կայուն հարաբերություններ տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության հետ։
-
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչով դիմել է ՀՀ կառավարությանը
Հուլիս 08, 2025 12:45Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զորակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն և խոր մտահոգություն հայտնել Հայ առաքելական եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ։
-
Ահաբեկչությունը, ռազմական հեղաշրջումները Հայաստանում տեղ չունեն. ՀՀ ԱԺ փոխնախագահ
Հուլիս 08, 2025 12:36ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկմանն ու դրա շուրջ ծավալված զարգացումներին՝ ընդգծելով, որ քրեական գործն առնչվում է ահաբեկչության և պետական իշխանության զավթման նախապատրաստմանը։
-
«Վիզդ կպոկե՛մ, արա՛». ծեռկռտուք ԱԺ–ում
Հուլիս 08, 2025 12:03Ազգային ժողովում իրավիճակն այնքան լարվեց, որ պատգամավորները չբավարարվեցին միայն հայհոյանքներով, այլև գործի դրեցին բռունցքները։
-
Վարդապետյանը ներկայացնում է Արթուր Սարգսյանին անձեռմխելիությունից զրկելու միջնորդագիրը
Հուլիս 07, 2025 14:45ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ արտահերթ նիստում ներկայացնում է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը։
-
Փաշինյանն ու Ալիևը հուլիսի վերջին նախատեսում են հանդիպել Դուբայում
Հուլիս 06, 2025 15:59Middle East Eye-ը գրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախատեսում են հուլիսի վերջին հանդիպել Դուբայում՝ կողմերի բանակցությունները շարունակելու նպատակով:
-
Հայաստանում Հարավային Կովկասի ամենաթանկ ինտերնետն է
Հուլիս 06, 2025 15:33Հայաստանում 60 Մբիթ/վ և ավելի բարձր արագությամբ ինտերնետի ամսական փաթեթի արժեքը 20,8 դոլար է։
-
Զեկույց․ Հայաստանի համախառն արտահանումը կազմում է համաշխարհայինի ընդամենը 0,05%-ը
Հուլիս 06, 2025 15:282024 թվականի արդյունքներով, ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի միջին աճը կազմել է 5,04%՝ գերազանցելով համաշխարհային միջին 3,3% տեմպերը։ Այս մասին ասվում է «Ռոսկոնգրես» հիմնադրամի վերլուծական զեկույցում։