Զեկույց․ Հայաստանի համախառն արտահանումը կազմում է համաշխարհայինի ընդամենը 0,05%-ը
https://parstoday.ir/hy/news/armenia-i234398-Զեկույց_Հայաստանի_համախառն_արտահանումը_կազմում_է_համաշխարհայինի_ընդամենը_0_05_ը
2024 թվականի արդյունքներով, ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի միջին աճը կազմել է 5,04%՝ գերազանցելով համաշխարհային միջին 3,3% տեմպերը։ Այս մասին ասվում է «Ռոսկոնգրես» հիմնադրամի վերլուծական զեկույցում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 06, 2025 18:58 Asia/Tehran
  • Զեկույց․ Հայաստանի համախառն արտահանումը կազմում է համաշխարհայինի ընդամենը 0,05%-ը

2024 թվականի արդյունքներով, ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի միջին աճը կազմել է 5,04%՝ գերազանցելով համաշխարհային միջին 3,3% տեմպերը։ Այս մասին ասվում է «Ռոսկոնգրես» հիմնադրամի վերլուծական զեկույցում։

2024 թվականին ԵԱՏՄ երկրների համախառն արտահանումը կազմել է մոտ 494,6 մլրդ դոլար, ինչը կազմում է համաշխարհային արտահանման շուրջ 2%-ը։ Համաշխարհային արտահանման 1,62%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, 0,34%-ը՝ Ղազախստանին, 0,05%-ը՝ Հայաստանին, 0,03%-ը՝ Ղրղզստանին, և 0,03%-ը՝ Բելառուսին։

ԵԱՏՄ-ի ներսում համաշխարհային շուկա ապրանքների խոշորագույն մատակարարը Ռուսաստանն է՝ մոտ 386 մլրդ դոլար արտահանմամբ։

Նրան հաջորդում են Ղազախստանը (81,6 մլրդ դոլար), Հայաստանը (13 մլրդ դոլար), Ղրղզստանը (7,3 մլրդ դոլար) և Բելառուսը (6,6 մլրդ դոլար)։