Վարդապետյանը ներկայացնում է Արթուր Սարգսյանին անձեռմխելիությունից զրկելու միջնորդագիրը
(last modified Mon, 07 Jul 2025 14:45:17 GMT )
Հուլիս 07, 2025 18:15 Asia/Tehran
  • Վարդապետյանը ներկայացնում է Արթուր Սարգսյանին անձեռմխելիությունից զրկելու միջնորդագիրը

ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ արտահերթ նիստում ներկայացնում է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը։

Դատախազի խոսքով՝ առկա են բավարար փաստեր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով և 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով։
Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում է։
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Սարգսյանն այլ անձանց հետ Վազգեն Գալստանյանի (Բագրատ սրբազան), Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Իգոր Սարգսյանի և այլոց նախնական համաձայնությամբ 2024թ․ հուլիսից 2025թ․ մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում նախապատրաստվել են իրականացնել ահաբեկչություն և իշխանության յուրացում։ 2025թ․ մարտի 18-ին ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։