Հայաստանում Հարավային Կովկասի ամենաթանկ ինտերնետն է
https://parstoday.ir/hy/news/armenia-i234400-Հայաստանում_Հարավային_Կովկասի_ամենաթանկ_ինտերնետն_է
Հայաստանում 60 Մբիթ/վ և ավելի բարձր արագությամբ ինտերնետի ամսական փաթեթի արժեքը 20,8 դոլար է։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 06, 2025 19:03 Asia/Tehran
  • Հայաստանում Հարավային Կովկասի ամենաթանկ ինտերնետն է

Հայաստանում 60 Մբիթ/վ և ավելի բարձր արագությամբ ինտերնետի ամսական փաթեթի արժեքը 20,8 դոլար է։

Այս մասին հայտնում է աշխարհում կյանքի արժեքի և որակի վերաբերյալ տվյալների խոշորագույն բազան՝ Numbeo-ն։

Վրաստանում նմանատիպ ինտերնետ-փաթեթը կարելի է գնել 16,9 դոլարով, իսկ Ադրբեջանում՝ 15,1 դոլարով։

Աշխարհում ամենաէժան ինտերնետն Ուկրաինայում է (6,1 դոլար), իսկ ամենաթանկը՝ Պապուա-Նոր Գվինեայում (211,2 դոլար)։