-
Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին Ադրբեջանի նախապայմանին
Հոկտեմբեր 30, 2025 07:49Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև առկա բոլոր խնդրահարույց թեմաները, այդ թվում՝ Ադրբեջանի պնդմամբ ՀՀ Սահմանադրության շուրջ գոյություն ունեցող հարցերը, կարելի է լուծել կողմերի միջև արդեն իսկ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմամբ և վավերացմամբ։
-
ՀՀ-ի հետ Պակիստանի հարաբերությունները կախված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ ՀՀ-ի հարաբերություններից․ Պակիստանի սենատ
Հոկտեմբեր 29, 2025 14:19Պակիստանի և Հայաստանի հարաբերությունները կախված են Հայաստանի հետ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններից, հայտարարել է Պակիստանի Իսլամական Հանրապետության Սենատի նախագահ Յուսուֆ Ռազա Գիլանին APA-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ։
-
Գառնիի սեյսմիկ կայանի ճշգրիտ տվյալները թույլ են տվել կանխել միջուկային փորձարկումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը. Ռոբերտ Ֆլոյդ
Հոկտեմբեր 29, 2025 12:26Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի գլխավորած պատվիրակությանը։
-
Հայաստան, Կովկաս, Ռուսաստանի շահեր. տարածաշրջանների համար «մեծ խաղը» դեռ առջևում է. Արեշև
Հոկտեմբեր 29, 2025 12:09Քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը Sputnik Արմենիայի «Իրականում» նախագծի եթերում պնդում է՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների շղթան կապված է ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։
-
ՀՀ վարչապետի աշխատակազմի բյուջեն ավելանում է, ԱԺ–ինը` կրճատվում. պատգամավորները մտահոգ են
Հոկտեմբեր 29, 2025 08:41ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին խիստ մտահոգել է, որ 2026 թ. ՀՀ ֆինանսների նախարարությունը 68 մլն դրամով կրճատել է իրենց բյուջեն։ ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ 2026 թ. պետբյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ մյուս տարի ԱԺ–ին կհատկացվի 7,4 միլիարդ դրամ։
-
Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի փայլուն հարաբերություններ. Միրզոյան
Հոկտեմբեր 28, 2025 15:29Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի փայլուն հարաբերություններ։
-
Խաղաղության գինը Կովկասում. The National Interest-ը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի գործունեությանը
Հոկտեմբեր 28, 2025 15:08Ամերիկյան The National Interest պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությանը՝ նշելով, որ Հայաստանի ղեկավարը, չնայած ներքին քննադատությանը, ջանասիրաբար աշխատում է Կովկասում խաղաղության և ինտեգրման համար։
-
«3+3» ձևաչափի հանդիպումների հերթականությունը քննարկվում է Ադրբեջանի հետ. Արարատ Միրզոյան
Հոկտեմբեր 28, 2025 14:45Ադրբեջանի հետ քննարկում են հերթականությունը։ Այսօր ԱԺ–ում Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադառնալով «3+3» ձևաչափով հանդիպումը Երևանում և Բաքվում անցկացնելուն։
-
Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումն անհետաձգելի հրամայական է. Արամ Ա
Հոկտեմբեր 28, 2025 14:35Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումն անհետաձգելի հրամայական է։ Այս մասին ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին կաթողիկոսը «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության (Christian Solidarity International - CSI) նախագահ Ջոն Էյբների հետ հանդիպման ժամանակ ։ Տեղեկությունը հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։
-
Լարվածություն Հայաստանի խորհրդարանում Նախիջևանի երթուղու և Ադրբեջանի հետ հարաբերությունների շուրջ
Հոկտեմբեր 28, 2025 13:59Երեկ՝ երկուշաբթի, Հայաստանի խորհրդարանը լեզվակռվի վայր էր դարձել կառավարության և ընդդիմության միջև, որտեղ երկրի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին, ընդգծեց, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը «իմաստ չի ունենա», եթե չապաշրջափակվի Նախիջևան տանող Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածը։