Լարվածություն Հայաստանի խորհրդարանում Նախիջևանի երթուղու և Ադրբեջանի հետ հարաբերությունների շուրջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i238548-Լարվածություն_Հայաստանի_խորհրդարանում_Նախիջևանի_երթուղու_և_Ադրբեջանի_հետ_հարաբերությունների_շուրջ
Երեկ՝ երկուշաբթի, Հայաստանի խորհրդարանը լեզվակռվի վայր էր դարձել կառավարության և ընդդիմության միջև, որտեղ երկրի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին, ընդգծեց, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը «իմաստ չի ունենա», եթե չապաշրջափակվի Նախիջևան տանող Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածը։
(last modified 2025-10-28T13:59:30+00:00 )
Հոկտեմբեր 28, 2025 17:29 Asia/Tehran
  • Լարվածություն Հայաստանի խորհրդարանում Նախիջևանի երթուղու և Ադրբեջանի հետ հարաբերությունների շուրջ

Երեկ՝ երկուշաբթի, Հայաստանի խորհրդարանը լեզվակռվի վայր էր դարձել կառավարության և ընդդիմության միջև, որտեղ երկրի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին, ընդգծեց, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը «իմաստ չի ունենա», եթե չապաշրջափակվի Նախիջևան տանող Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածը։

Միրզոյանը այս նիստի ժամանակ ասել է. «Ապաշրջափակումը իմաստ չի ունենա և չի աշխատի, եթե չապաշրջափակվի «Երասխ-Սադարակ հատվածը։ Երասխ-Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի, և դա պետք է լինի օրգանական շարունակությունը կամ սկիզբը տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման: Չկա տրամաբանություն, երբ որ կաշխատի, օրինակ, Հայաստանի հարավով անցնող երկաթուղին և չի աշխատի Նախիջևանի տարածքով անցնող երկաթուղին»։

Արտգործնախարարի դիտարկումները կտրուկ արձագանք ստացան ընդդիմության պատգամավորների կողմից։ «Հայասատան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը զգուշացրեց, որ այսպես կոչված TRIPP-ը կամ Թրամփի ճանապարհի նախագիծը Հայաստանին ոչինչ չի տալու, եթե Նախիջևանի երթուղին չվերաբացվի։ Նա ասաց. «Եթե Ադրբեջանը չբացի Երասխ-Սադարակ երթուղին, այս նախագծից բոլորը կշահեն, բացի մեզանից»։ Պատգամավորը պահանջեց այս հարցում Բաքվի հետ բանակցությունների վերաբերյալ կոնկրետ բացատրություն, սակայն Միրզոյանը կատարվող աշխատանքների մասով ոչինչ չասաց, միայն վերահաստատեց՝ Երասխ-Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի:

Ավելի վաղ Հայաստանի երկրորդ նախագահ, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը զգուշացրել էր, որ Ադրբեջանը TRIPP նախագծով Երասխ-Սադարակ հատվածը բացելու որևէ պարտավորություն չունի, և որ եթե Հայաստանը Նախիջևանով դեպի Իրան ելք չունենա, ապա TRIPP-ից օգուտ են ստանալու բոլորը՝ բացի Հայաստանից»։

Շարունակվելով նիստը, սրվեց քննարկումը երկու երկրների միջև մարդկային հարցերի շուրջ։ Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարցրեց արտգործնախարարին, թե ինչու առաջընթաց չի գրանցվել երկու հիմնական հարցերում՝ Հայաստանի սուվերեն տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերումը՝ օկուպացված տարածքները և գերիների ազատ արձակումը։ Միրզոյանը ընդունեց, որ Բաքվում 23 հայ գերիների ազատ արձակման հարցում «շոշափելի արդյունք» դեռևս չկա, սակայն ընդգծեց, որ այս հարցը Ադրբեջանի հետ բանակցություններում առաջնային տեղ ունի։

Նա նաև վիճելի տարածքների մասին ասաց, որ Ադրբեջանի տարածքի մի մասը ներկայումս գտնվում է հայկական ուժերի հսկողության տակ, և որ Փաշինյանի իշխանությունը ընդգծում է վեճերի լուծումը «սահմանազատման» միջոցով , այլ ոչ թե «ռազմական գործողությունների» ճանապարհով։ Այս դիտողությունները կրկին առաջացրին ընդդիմադիրների արձագանքը։

Դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցրեց արտգործնախարարին, թե  արդյո՞ք Հայաստանի արտգործնախարարը գոնե մեկ անգամ լսել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասի, թե իր զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում, մինչդեռ Հայաստանի իշխանությունները պարբերաբար կրկնում են, թե Հայաստանի վերահսկողության տակ են Ադրբեջանին պատկանող տարածքներ։ Նա նաև հարցրեց, թե ինչու, եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ թվով, Բաքուն փոխադարձաբար չի հայտարարել Հայաստանի տարածքի մակերեսի կոնկրետ թիվը։

Միրզոյանը պատասխանեց, որ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը ամրագրված է ստորագրված փաստաթղթերում, այդ թվում՝ Վաշինգտոնի հռչակագրում, և թվերի նշումը անհրաաժեշտ չէ։ Ի դեպ, օգտվելով առիթից՝ արտգործնախարարը դաշնակցական պատգամավորին հարցրեց, թե որքա՞ն է կազմում Հայաստանի տարածքը: Նրա պատասխանը՝ «29,800 քառակուսի կիլոմետրը», արժանացավ Միրզոյանի հեգնական պատասխանին, ով ասաց. «Դուք էդ նկատի ունեի՞ք Հայաստանի Հանրապետության տարածք։ Խնդրում եմ՝ նույնը կրկնեք մեր մի քանի հայրենակիցների համար, ովքեր մտածում են, որ Դուք Հայաստան ասելով ուրիշ բան նկատի ունեիք»։

Խորհրդարանական նիստն ավարտվեց այն դեպքում, երբ կառավարության և ընդդիմության միջև տարաձայնությունները շարունակվում են Ադրբեջանի հետ փոխգործակցության, գերիների վիճակի և երկրի սահմանների ճշգրիտ սահմանման շուրջ. հարցեր, որոնք, կարծես թե, լարված կպահեն Երևանում քաղաքական իրավիճակը մոտ ապագայում։