Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումն անհետաձգելի հրամայական է. Արամ Ա
https://parstoday.ir/hy/news/armenia-i238554-Բաքվում_ապօրինի_պահվող_հայ_բանտարկյալների_ազատ_արձակումն_անհետաձգելի_հրամայական_է._Արամ_Ա
Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումն անհետաձգելի հրամայական է։ Այս մասին ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին կաթողիկոսը «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության (Christian Solidarity International - CSI) նախագահ Ջոն Էյբների հետ հանդիպման ժամանակ ։ Տեղեկությունը հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։
(last modified 2025-10-28T14:35:26+00:00 )
Հոկտեմբեր 28, 2025 18:05 Asia/Tehran
  • Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումն անհետաձգելի հրամայական է. Արամ Ա

Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումն անհետաձգելի հրամայական է։ Այս մասին ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին կաթողիկոսը «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության (Christian Solidarity International - CSI) նախագահ Ջոն Էյբների հետ հանդիպման ժամանակ ։ Տեղեկությունը հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Էյբները ներկայացրել է, թե իրենց կազմակերպությունն ինչ աշխատանքներ է անում Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների գծով, խոսել է Սիրիայի ու Իրաքի քրիստոնյա համայնքներին օժանդակելու մասին:

«Նորին սրբությունն իր տեսակետն է հայտնել այս հարցերի առնչությամբ և գնահատել կազմակերպության գործունեությունը։ Վեհափառ հայրապետը մասնավորապես շեշտել է Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման անհետաձգելի հրամայականը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Էյբներն ասել է, որ առաջիկայում կայցելի Անթիլիաս` այս հարցերը կաթողիկոսի հետ ավելի մանրամասն քննարկելու։

Հիշեցնենք` Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։