Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի փայլուն հարաբերություններ. Միրզոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i238560-Իրանի_Իսլամական_Հանրապետության_հետ_Հայաստանի_Հանրապետությունն_ունի_փայլուն_հարաբերություններ._Միրզոյան
Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի փայլուն հարաբերություններ։
(last modified 2025-10-28T15:29:46+00:00 )
Հոկտեմբեր 28, 2025 18:59 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի փայլուն հարաբերություններ. Միրզոյան

Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի փայլուն հարաբերություններ։

ԱԺ-ում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ մենք ունենք փայլուն հարաբերություններ։ Մենք գրեթե ամենօրյա կոնտակտի մեջ ենք։ Այն շահարկումները, թե իբր Իրանի Իսլամական Հանրապետությունը դժգոհ է կամ պատրաստվում է բուռն դժգոհություն արտահայտել ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում, չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց Միրզոյանը։

Նախարարը նշեց, որ հարաբերությունները ռազմավարական բնույթի են և դա շուտով կարտացոլվի համապատասխան փաստաթղթով։

«Մենք արդեն հանրահռչակել ենք, որ մեր հարաբերությունները ռազմավարական են։ Օրերս օրինակ բերեցի և ուզում եմ կրկնել՝ որտե՞ղ եք տեսել բարդություն ունեցող հարաբերություններ, որտեղ կողմերը պայմանավորվում են ռազմավարական գործընկերության հաստատման շուրջ և որոշում են հնարավորինս արագ կառուցել միմյանց կապող երկրորդ կամուրջը։ Դա մեր և Իրանի հավատամքն է և պայմանավորվածությունը»,-եզրափակեց Միրզոյանը։