-
Ռադարների և ՀՕՊ համակարգերի սև գիշերը՝ Իրանի ԻՀՊԿ-ի և բանակի գործողությունները տարածաշրջանում
Հուլիս 21, 2026 12:10Pars Today – Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերը «Նասր-2» գործողության 24-րդ ալիքի ընթացքում ամբողջությամբ ոչնչացրել և շարքից հանել են Բահրեյնի Ալ-Մուհարրաղ շրջանում տեղակայված ամերիկյան ռադարը։ Հայտարարության համաձայն՝ Բահրեյնի Ալ-Ռիֆաա շրջանում գտնվող ԱՄՆ-ի Patriot հակաօդային պաշտպանության համակարգը նույնպես ենթարկվել է միաժամանակյա հրթիռային և անօդաչու հարվածի և ոչնչացվել։
-
Ռազմական աղբյուր․ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հուլիս 21, 2026 09:59«Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ռազմական աղբյուրը, անդրադառնալով Հորմուզի նեղուցով երթևեկության իրավիճակին, հայտարարել է, որ նեղուցը շարունակում է փակ մնալ, և որևէ նավի չի թույլատրվում անցնել այս ջրային ուղով։
-
Հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ծանր հարվածները ԱՄՆ բանակին՝ երեք ուղղությամբ
Հուլիս 21, 2026 09:22Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի մարտիկները «Նասր 2» գործողության 23-րդ ալիքի ընթացքում երեք փուլով միաժամանակյա հարձակում են իրականացրել և ծանր հարվածներ հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերին։ Այդ մասին հաղորդել է Pars Today-ը հղում անելով Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը։
-
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարության ուղերձը՝ ի պատասխան Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ռազմավարական ուղերձի
Հուլիս 20, 2026 17:49Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարությունը, ի պատասխան գերագույն գլխավոր հրամանատար, մեծարգո այաթոլլահ Իմամ Սեյյեդ Մոջթաբա Խամենեիի ռազմավարական ուղերձի, մի հաղորդագրությամբ ընդգծել է Իրանի արժանապատվությունը, անկախությունն ու անվտանգությունը պահպանելու լիակատար հանձնառությունը։
-
Գեներալ Իբն ալ-Ռեզա. Պատժամիջոցներն ու պատերազմը խթանեցին Իրանի պաշտպանական տեխնոլոգիաների զարգացումը
Հուլիս 20, 2026 16:41Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով երկրի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումներին, հայտարարել է, որ պատժամիջոցները, սահմանափակումներն ու պարտադրված պատերազմները ոչ միայն չխոչընդոտեցին Իրանի առաջընթացին, այլև դարձան պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման շարժիչ ուժը։
-
Բաղայի. ԱՄՆ-ի հարձակումը Իրանի ենթակառուցվածքների վրա ուժի դիվանագիտության ձախողման վկայությունն է
Հուլիս 20, 2026 16:30Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը, դատապարտելով ԱՄՆ-ի հարձակումները Իրանի ոչ ռազմական ենթակառուցվածքների վրա, ընդգծել է, որ այդ գործողությունները հերթական անգամ բացահայտել են Վաշինգտոնի քաղաքականության կործանարար էությունը։
-
Շարունակվում են ԻՀՊԿ-ի հուժկու հարվածները տարածաշրջանում ԱՄՆ բանակի դիրքերին
Հուլիս 20, 2026 12:25Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հասարակայնության հետ կապերի գրասենյակը հայտարարել է.
-
Հազարավոր ուխտավորներ մասնակցեցին Ս .Թադեի վանքի ուխտագնացությանը
Հուլիս 20, 2026 09:29Ատրպատականի հայոց թեմի հովանավորութեամբ,16-18 հուլիս 2026 տևած Ս.Թադեոս առաքյալի վանքի եռօրյա ուխտագնացությանը մասնակցեցին մեծ բազմությամբուխտավորներ: Տարիների ավանդությանհամաձայն ուխտագնացությունը վայելում էր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ.Արամ Ա Վեհափառ Հայրապետի բարձր հովանավորությունը, իսկ եռօրյա ուխտագնացությաննախագահողը եւ Ս. Պատարագը մատուցողն ու ներկայ բազմությանհոգևոր պատգամ ուղղողն էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝Գերշ. Տ. Գրիգոր Ս. Արք. Չիֆթճյանը:
-
Արաղչի․ Բանակցել պետք է այն ժամանակ, երբ ռազմական ճակատում առավելությունն քոնն է
Հուլիս 19, 2026 17:35Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ներկայացնելով Թեհրանի դիրքորոշումը պատերազմի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ, ընդգծել է, որ բանակցությունները միայն այն դեպքում են իմաստ ունենում, երբ հակառակորդը չի կարող ռազմական ճնշման միջոցով պարտադրել իր պահանջները։
-
Հեղափոխության առաջնորդ. Փոխըմբռնման հուշագրի խախտումը կրկին ապացուցում է ԱՄՆ նախագահի ստորագրության անարժեքությունն ու անվավերությունը
Հուլիս 19, 2026 10:07Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարե; է. «Իրանի նահատակ առաջնորդի հրաժեշտի հերոսական արարողության հետ միաժամանակ Մեծ Սատանայի կողմից Իրանի և ԱՄՆ նախագահների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շարունակական խախտումները ևս մեկ անգամ բոլորին ապացուցեցին, թե որքան անարժեք և անվավեր է ԱՄՆ նախագահի ստորագրությունը, իսկ բռնապետությունը, ամբողջական գերիշխանության ձգտումն ու վայրագությունը ամերիկյան վարքագծի և մտածելակերպի անբաժանելի բաղադրիչներն են»։