Գեներալ Իբն ալ-Ռեզա. Պատժամիջոցներն ու պատերազմը խթանեցին Իրանի պաշտպանական տեխնոլոգիաների զարգացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i247920-Գեներալ_Իբն_ալ_Ռեզա._Պատժամիջոցներն_ու_պատերազմը_խթանեցին_Իրանի_պաշտպանական_տեխնոլոգիաների_զարգացումը
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով երկրի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումներին, հայտարարել է, որ պատժամիջոցները, սահմանափակումներն ու պարտադրված պատերազմները ոչ միայն չխոչընդոտեցին Իրանի առաջընթացին, այլև դարձան պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման շարժիչ ուժը։
(last modified 2026-07-20T14:19:50+00:00 )
Հուլիս 20, 2026 16:41 Asia/Tehran
  • Գեներալ Իբն ալ-Ռեզա. Պատժամիջոցներն ու պատերազմը խթանեցին Իրանի պաշտպանական տեխնոլոգիաների զարգացումը

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով երկրի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումներին, հայտարարել է, որ պատժամիջոցները, սահմանափակումներն ու պարտադրված պատերազմները ոչ միայն չխոչընդոտեցին Իրանի առաջընթացին, այլև դարձան պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման շարժիչ ուժը։

Գեներալ Սեյյեդ Մաջիդ Իբն ալ-Ռեզան ընդգծել է, որ իրանցի գիտնականներն ու ինժեներները, չնայած լայնածավալ ճնշումներին, դիմակայել են տեխնոլոգիական գերտերություններին և կարողացել են զարգացնել երկրի սեփական կարողությունները։ Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և զինված ուժերին անհրաժեշտ այլ սպառազինության արտադրությունը չի դադարել, իսկ որոշ ոլորտներում նույնիսկ մի քանի անգամ աճել է։

Pars Today-ի հաղորդմամբ՝ գեներալ Իբն ալ-Ռեզան խորհրդարանի կրթության, հետազոտությունների և տեխնոլոգիաների հանձնաժողովի անդամների հետ համատեղ նիստում պաշտպանական արդյունաբերությունը բնութագրել է որպես Իրանի ազգային հզորության և զսպման կարողության գլխավոր հենասյունը։ Նա հավելել է, որ այս ոլորտի ապագան ձևավորվելու է երկրի գիտնականների, էլիտայի և գիտական ներուժի վրա հիմնվելով։