-
ԵՏՀ նախարարը և Իրանի դեսպանը քննարկել են Երևանում նախատեսված ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսության նախապատրաստումը
Օգոստոս 30, 2024 16:33ԵՏՀ Առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը և Ռուսաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին քննարկել են ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսության նախապատրաստումը, որը նախատեսված է հոկտեմբերի 1-ին Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի ֆորումի շրջանակում։
-
Փեզեշքյանը շնորհավորել է իրանցի մարզուհուն՝ Պարալիմպիկ խաղերում մեդալ նվաճելու կապակցությամբ
Օգոստոս 30, 2024 13:48ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն X-ի իր օգտահաշվում արած գրառման մեջ նշել է․ «Աղջիկս՝ Զահրա խանում։ Պարալիմպիկ խաղերում քո առաջին ելույթում արծաթե մեդալ նվաճելով, պատիվ ես բերել Իրանին»։
-
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը բարձր է գնահատել խորհրդարանի լավ փոխգործակցությունը նոր կառավարության հետ
Օգոստոս 30, 2024 13:47Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն՝ Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ հոջաթոլէսլամ վալմոսլեմին Մոհամմադ Հասան Աբու Թորաբի Ֆարդն անդրադառնալով Կառավարական շաբաթին, ասել է․ «Իսլամական խորհրդարանի կարևորագույն խնդիրներից մեկը, որը շատ կարևոր դեր է խաղում կառավարման համակարգի արդյունավետության և կառավարության ձևավորման գործում, կառավարության քաղաքականության և ընդհանուր սկզբունքների վերանայումն է»։
-
Բահրեյնհ. Մեզ անհրաժեշտ է գլոբալ վճռականություն՝ միջուկային զենքն ամբողջությամբ վերացնելու համար
Օգոստոս 30, 2024 12:49Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների կենտրոնակայանում Իրանի դեսպանն ընդգծել է. «Ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ է գլոբալ վճռականություն՝ միջուկային զենքն ամբողջությամբ վերացնելու համար»:
-
Իրանը քննադատել է ահաբեկչության նկատմամբ Բրիտանիայի երկակի քաղաքականությունը
Օգոստոս 30, 2024 12:15Լոնդոնում Իրանի դեսպանատունը քննադատել է Բրիտանիայի կառավարության երկակի դիրքորոշումը ահաբեկչության նկատմամբ և ասել. «Ահաբեկչությունը տանելի է բրիտանական կառավարության համար, երբ այն թիրախավորում է իրանցիներին, բայց դատապարտելի է այլ երկրներում»:
-
Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը կարևորել է Իրանի հետ փոխգործակցությունը
Օգոստոս 30, 2024 12:14Անդրադառնալով տարածաշրջանում Իրանի դիրքորոշմանը, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարն ասել է․ «Խորհրդի անդամները ցանկություն ունեն տարածաշրջանի մարտահրավերների առնչությամբ խորհրդակցել և համագործակցել Իրանի հետ»։
-
Ռահիմի. Ես երիտասարդ եմ և հաջորդ Օլիմպիական խաղերին ավելի կավ կներկայանամ
Օգոստոս 30, 2024 08:31Փարիզի պարալիմպիկ խաղերում արծաթե մեդալ նվաճած պարակվոնդոյի ներկայացուցիչն ասել է․ «Ես երիտասարդ եմ և հաջորդ Օլիմպիական խաղերին ավելի լան կներկայանամ»։
-
Իրանի պաշտպանության փոխնախարար. Մեր երիտասարդները երկրի բնիկ պաշտպանական արդյունաբերության գլխավոր ճարտարապետներն են
Օգոստոս 29, 2024 12:32Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցության փոխնախարար, բրիգադային գեներալ Սեյեդ հոջաթոլլահ Ղորեյշին ասել է. -Ապավինելով ներքին ուժին և հենվելով նորարարության վրա, Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական արդյունաբերությունը ռազմական տեխնիկայի նախագծման և արտադրության միջոցով վերածվել է ամբողջովին բնիկ արդյունաբերության:
-
Փեզեշքյան․ Իրանի քաղաքականությունը հակամարտությունից խուսափելն է,և բոլոր երկրների հետ փոխգործակցությունն ու հարաբերությունների ընդլայնումը
Օգոստոս 29, 2024 14:42Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշելով, որ Իրանը դատապարտում է աշխարհում ցանկացած ագրեսիա, ասել է.-«Մեր քաղաքականությունը խաղաղությունն ու բարեկամությունն է՝ լարվածությունից ու հակամարտությունից խուսափելը և աշխարհի բոլոր երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը»։
-
Մեկնաբանություն - Իրանը և Թուրքմենստանը գտնվում են համագործակցության ընդլայնման ճանապարհին
Օգոստոս 29, 2024 13:53Իրանի 14-րդ կառավարության ձևավորումից անմիջապես հետո , Թուրքմենստանի ազգային առաջնորդի այցը Թեհրան և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի և Իրանի նախագահի հետ միաժամանակ հանդիպումը ցույց է տալիս երկու երկրների սերտ հարաբերությունների գագաթնակետը։