-
Թեհրանում ՌԴ դեսպան. Իրանը միշտ էլ կարևոր դերակատար է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանում
Փետրվար 13, 2024 13:54Անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանում Իրանի կարևոր դերին՝ Թեհրանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը անհիմն է համարել ուկրաինական պատերազմում Մոսկվային ուղղված Թեհրանի ռազմական օգնության մասին Արևմուտքի պնդումները և ընդգծել, որ այդ պատրվակով Իրանի դեմ սահմանված ԱՄՆ-ի և Արևմուտքի պատժամիջոցները չեն ազդել Իրանի տնտեսական աճի վրա։
-
Այսօր շիաների երրորդ առաջնորդ՝Իմամ Հոսեյնի ծննդյան օրն է,այսօր Իրանում նշվում է Պահակազորայինի օրը
Փետրվար 13, 2024 13:05Այսօր (երեքշաբթի)՝ 2024 թվականի փետրվարի 13-ը, լուսնային հիջրեթի 1445 թվականի Շաաբան ամսի 3-ը՝ շիաների երրորդ առաջնորդ՝ իմամ Հոսեյնի բարեբաստիկ ծննդյան օրն է և Իրանում նշվում է Պահակազորայինի օրը՝ իսլամական հեղափոխության պահապանների օրը։
-
Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձը նշվեց Թեհրանի հայ համայնքում
Փետրվար 13, 2024 12:00Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի մեծարման ծրագրերի շարանում, նախաձեռնությամբ՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի և Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանի և համագործակցությամբ «Ջելվե» մշակութային կենտրոնի, փետրվարի 12-ի երեկոյան «Արարատ» մարզավանի «Վաչիկ Ղարաբեգյան» սրահում կազմակերպվել էր յուրահատուկ միջոցառում, պետական բարձրաստիճան պաշտոնատարների ներկայությամբ:
-
Իրանն այլ երկրների հետ իր հարաբերությունները կառուցում է արժանապատվության,իմաստություն և նպատակահարմարության վրա
Փետրվար 13, 2024 10:42Իրանն այլ երկրների հետ իր հարաբերությունները կառուցում է կարևոր 3 սկզբունքների վրա՝ արժանապատվություն, իմաստություն և նպատակահարմարություն՝ Իրանի Հանրապետության հեղափոխության 45-րդ տարեդարձին նվիրված հանդիսությանն ասել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդինը ։ Հանդիսությունից բացի՝ քննարկումներ են ծավալվել հայ-իրանական հարաբերությունների շուրջ։
-
Չելե Բուչիր ջրամբարը Բուչիր հովտում, Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում
Փետրվար 13, 2024 08:23Չելե Բուչիր ջրամբարը Բուչիր հովտում, Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում։
-
Ամիր Աբդոլլահյան. Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացումը կընդլայնի կայուն խաղաղությունը
Փետրվար 13, 2024 08:10ԻԻՀ արտաքին գործերի նախարարն իր չինացի գործընկերոջն ուղղված ուղերձում ասել է. -Թեհրանի և Պեկինի միջև հարաբերությունների զարգացումը կհանգեցնի կայուն խաղաղության ընդլայնմանը տարածաշրջանում և աշխարհում:
-
ԻՀՊԿ-ի ռազմանավից հաջողությամբ արձակվել է հեռահար բալիստիկ հրթիռը
Փետրվար 13, 2024 07:34ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ասել է. -Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերային և ռազմածովային ուժերի համատեղ աշխատանքը հաջողությամբ ավարտվել է՝ ռազմանավից հեռահար բալիստիկ հրթիռ արձակելով:
-
Իրանը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի հարձակումները Ռաֆահի դեմ
Փետրվար 13, 2024 07:02ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է Սիոնիստական ռեժիմի ավիահարվածները Ռաֆահի բնակելի թաղամասերի դեմ։
-
Իրանի նախագահ. Իրանի ժողովուրդն ի չիք դարձրեց թշնամիների հաշվարկները
Փետրվար 12, 2024 14:58Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը բարձր գնահատելով Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առիթով փետրվարի 11-ի՝ իրանական օրացույցով Բահմանի 22-ի կայացած երթին Իրանի ժողովրդի սխրալի մասնակցությունը, ասել է. -Ինչպես միշտ, Իրանի ժողովուրդն ի չիք դարձրեց թշնամու հաշվարկները և ցույց տվեց, որ այսօր ժողովրդի աջակցության շնորհիվ Իրանի Իսլամական Հանրապետությունն ավելի քան երբևէ ամուր է շարունակում իր լուսավոր, փայլուն ու հպարտ ուղին։
-
Թեհրանում մեկնարկեց զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսը. Իրանում զբոսաշրջության ոլորտում 52 տոկոս աճ է գրանցվել
Փետրվար 12, 2024 14:07Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր (երկուշաբթի) զբոսաշրջության և հարակից արդյունաբերության 17-րդ միջազգային ցուցահանդեսում ասել է. -Զբոսաշրջությունը երկրի տնտեսության շարժիչ և արագացնող ոլորտներից մեկն է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը իր հնագույն քաղաքակրթության, թանկարժեք մշակութային և քաղաքակրթական ժառանգության, չորս սեզոնային բնության և այլ տեսարժան վայրերի շնորհիվ իր տնտեսության այս հատվածը զարգացնելու մեծ կարողություն ունի: