Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձը նշվեց Թեհրանի հայ համայնքում
https://parstoday.ir/hy/news/iran-i213814-Իրանի_Իսլամական_հեղափոխության_հաղթանակի_45_րդ_տարեդարձը_նշվեց_Թեհրանի_հայ_համայնքում
Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի մեծարման ծրագրերի շարանում, նախաձեռնությամբ՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի  և Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանի  և համագործակցությամբ «Ջելվե» մշակութային կենտրոնի, փետրվարի 12-ի  երեկոյան  «Արարատ» մարզավանի «Վաչիկ Ղարաբեգյան» սրահում կազմակերպվել էր յուրահատուկ միջոցառում, պետական բարձրաստիճան պաշտոնատարների ներկայությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2024 12:00 Asia/Tehran

Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի մեծարման ծրագրերի շարանում, նախաձեռնությամբ՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի  և Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանի  և համագործակցությամբ «Ջելվե» մշակութային կենտրոնի, փետրվարի 12-ի  երեկոյան  «Արարատ» մարզավանի «Վաչիկ Ղարաբեգյան» սրահում կազմակերպվել էր յուրահատուկ միջոցառում, պետական բարձրաստիճան պաշտոնատարների ներկայությամբ:

Միջոցառմանը արտահայտվեցին  Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամյանը, պատգամավոր Արա Շահվերդյանը, Թեհրանի նահանգապետ Ալիռեզա Ֆախարին, Իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարի տեղակալ և խորհրդարանի ու նահանգների հարցերով օգնական Սեյեդ Մոհամմադ Հաշեմին,իսկ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք.Սարգսյանի ուղերձը ,ով ներկա էր միջոցառմանը ,ընթերցեց Տ.Գրիգորիս քհն.Ներսիսյանը:Միջոցառմամը երգերի կատարմամբ հանդես եկավ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» եւ  Հայ Համալսարանականների Ընդհանուր միության «Տավիղ»  համատեղ երգչախմբերի անդամները՝ դիրիժոր Արփի Սիմրոջյանի (Նազարյան) ղեկավարությամբ: