Իրանը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի հարձակումները Ռաֆահի դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i213796-Իրանը_դատապարտել_է_Սիոնիստական_ռեժիմի_հարձակումները_Ռաֆահի_դեմ
ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է Սիոնիստական ​​ռեժիմի ավիահարվածները Ռաֆահի բնակելի թաղամասերի դեմ։
(last modified 2026-08-02T16:09:19+00:00 )
Փետրվար 13, 2024 07:02 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի հարձակումները Ռաֆահի դեմ

ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է Սիոնիստական ​​ռեժիմի ավիահարվածները Ռաֆահի բնակելի թաղամասերի դեմ։

Երկուշաբթի առավոտյան Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների ու ռմբակոծությունների հետևանքով  նահատակվել է մոտ 100 մարդ, և մեծ թվով ուրիշներ վիրավորվել  են։

Լրատվական աղբյուրները հայտնել են, որ զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են։

Անդրադառնալով Ռաֆահում ավելի քան մեկ միլիոն պաղեստինցի փախստականների ապաստանությանը՝ Նասեր Քանանին զգուշացրել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի ոտնձգությունը Ռաֆահի դեմ և ցամաքային հարձակման սպառնալիքն այս տարածքի վրա կարող է հումանիտար աղետի պատճառ դառնալ և մեկ այլ պատերազմական հանցագործություն իրականացվի անպաշտպան պաղեստինցիների դեմ։

Քանանին նշել է, որ նման մտադրությունն ու գործողությունը ոչ միայն հակասում և խանգարում է հրադադարի շուրջ ընթացող բանակցություններին, այլ նաև հակասում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից արձակված ժամանակավոր վճռին և սիոնիստների կողմից միջազգային իրավունքների խախտման բացահայտ դրսևորում է։

Զգուշացնելով այս բարբարոսական արարքի վտանգավոր հետևանքների մասին և մտահոգություն հայտնելով Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանության շարունակման կապակցությամբ, Քանանին ասել է․- Եթե ԱՄՆ-ն ​​ու սիոնիստների մյուս արևմտյան դաշնակիցները անկեղծորեն են արտահայտում իրենց մտահոգությունները տարածաշրջանի անվտանգության և կայունության վերաբերյալ, ժամանակն է, որ անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ զսպելու Պաղեստինի անպաշտպան ժողովրդին սպանելու սիոնիստական ​​իշխանությունների խելահեղ պահվածքը:

Քանանին ընդգծել է միջազգային կազմակերպությունների, հատկապես ՄԱԿ-ի պատասխանատվությունը Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հարձակման շարունակությունը և հումանիտար աղետի սրումը կանխելու գործում։