Իրանի նախագահ. Իրանի ժողովուրդն ի չիք դարձրեց թշնամիների հաշվարկները
https://parstoday.ir/hy/news/iran-i213786-Իրանի_նախագահ._Իրանի_ժողովուրդն_ի_չիք_դարձրեց_թշնամիների_հաշվարկները
Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը բարձր գնահատելով Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առիթով փետրվարի 11-ի՝ իրանական օրացույցով Բահմանի 22-ի կայացած երթին Իրանի ժողովրդի սխրալի մասնակցությունը, ասել է. -Ինչպես միշտ, Իրանի ժողովուրդն ի չիք դարձրեց թշնամու հաշվարկները և ցույց տվեց, որ այսօր ժողովրդի աջակցության շնորհիվ Իրանի Իսլամական Հանրապետությունն ավելի քան երբևէ ամուր է շարունակում իր լուսավոր, փայլուն ու հպարտ ուղին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2024 14:58 Asia/Tehran
  • Իրանի նախագահ. Իրանի ժողովուրդն ի չիք դարձրեց թշնամիների հաշվարկները

Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը բարձր գնահատելով Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առիթով փետրվարի 11-ի՝ իրանական օրացույցով Բահմանի 22-ի կայացած երթին Իրանի ժողովրդի սխրալի մասնակցությունը, ասել է. -Ինչպես միշտ, Իրանի ժողովուրդն ի չիք դարձրեց թշնամու հաշվարկները և ցույց տվեց, որ այսօր ժողովրդի աջակցության շնորհիվ Իրանի Իսլամական Հանրապետությունն ավելի քան երբևէ ամուր է շարունակում իր լուսավոր, փայլուն ու հպարտ ուղին։

Հայտարարության մեջ, բարձր գնահատելով Իրանի ժողովրդի հիասքանչ ներկայությունն այս երթին, նախագահ Ռայիսին ասաց․- Իրանի ժողովրդի սխրալի ու գիտակցված ներկայությունը տեղի ունեցավ մի իրավիճակում, երբ ամիսներ առաջ  հակաիրանականներն ու չարակամները մոբիլիզացնելով իրենց քարոզչական ու լրատվական բոլոր միջոցները և հոգեբանական պատերազմի տարբեր մեթոդների կիրառմամբ, ձգտել են մարդկանց հուսահատեցնել հեղափոխության իդեալների նկատմամբ և նսեմացնել Իսլամական Հանրապետության ուժեղ կողմերն ու ձեռքբերումները:

Ռայիսին նշել է, որ միասնության և սրտակցության այս ցուցադրությունը, որը դրսևորվեց Իրանի Իսլամական խորհրդարանի և Առաջնորդության Բանիմացների Ժողովի ընտրությունների նախօրեին, հստակ նշան է գիտակից ազգի ժամաճանաչության, որը պատասխանատվության զգացումով ցանկանում է ևս մեկ անգամ ակտիվ դերակատարում ունենալ իր ճակատագիրը տնօրինելու և  քաղաքական ու սոցիալական կյանքում նոր էջ բացելու համար։