-
Իրանի և Կատարի ԱԳ նախարարները խոսել են Գազայում հրադադարի հաստատմանն ուղղված նախաձեռնությունների մասին
Փետրվար 07, 2024 06:51Երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում, ԻԻՀ և Կատարի ԱԳ նախարարներ Հոեյն Ամիր Աբդոլլահյանը և Շեյխ Մոհամմադ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանին խոսել են Գազայում Սիոնսիտական ռեժիմի հարձակումները դադարեցնելուն և հրադադարի հաստատմանն ուղղված նախաձեռնությունների, ինչպես նաև գերիների փոխանակման և մարդասիրական օգնության մուտքը Գազա դյուրացնելուն ուղղված ջանքերի մասին։
-
Իրանը մերժել է ԱՄՆ-ի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքները
Փետրվար 07, 2024 06:09ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ և դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Թեհրանը մերժում է Իրանի զինված ուժերի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքները։
-
Առևտրի ազատ և հատուկ գոտիներում առկա խոչընդոտները վերացնելու համար համապարփակ օրինագծի մշակման անհրաժեշտություն կա․ Ռայիսի
Փետրվար 06, 2024 15:00ԻԻՀ նախագահն անդրադառնալով ազատ գոտիների հետ կապված օրենքների հաստատումից հետո անցած երկար ժամանակին և այդ գոտիների գործունեության համար այդ օրենքներից բխող որոշ սահմանափակումներին, հարկ է համարել վերանայել գործող օրենքները։
-
Կայացել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման մեղադրանքներն ու հանցագործությունները քննող դատարանի տասներորդ նիստը
Փետրվար 06, 2024 14:59Լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան դատական համալիրում դատավոր Դեհղանիի նախագահությամբ տարբեր լրատվամիջոցների լրագրողների և ներկայացուցիչների ներկայությամբ տեղի ունեցած «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման անդամների մեղադրանքները քննող դատարանի 10-րդ նիստում , անդրադարձ է կատարվել մարդկության և Իրանի ազնիվ ժողովրդի դեմ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հանցագործությունների, վայրագությունների ու ցեղասպանությունների մի մասին։
-
Իրանը աշխարհի 6 երկրների շարքում է ճառագայթման համակարգերի ռադիոակտիվ աղբյուրի բեռնման առումով
Փետրվար 06, 2024 13:04Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալն ասել է, որ ճառագայթման մեծ համակարգերում ռադիոակտիվ գամմա աղբյուրների բեռնման հարցում Իսլամական Հանրապետությունը աշխարհի վեց երկրների շարքում է, որն այդ աշխատանքը կատարել է կարճ ժամանակում և բարձր որակով։
-
Իրանի ազատ գոտիներում ներքին և օտարերկրյա ներդրումների պահանջարկն ավելացել է
Փետրվար 06, 2024 12:20Իրանի նախագահի խորհրդական և ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Անցած տարվա ընթացքում ունեցել ենք ազատ գոտիներում ներդրումների 2244 հայտ, որոնց արժեքը ներքին ներդրողների համար կազմել է 740 հազար միլիարդ թուման, իսկ օտարերկրյա ներդրողների համար՝ 2,2 միլիարդ եվրո։
-
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի ռազմական հարձակումները Իրաքի և Սիրիայի վրա
Փետրվար 06, 2024 08:22ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց.- Իրանը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի ռազմական հարձակումները Իրաքի և Սիրիայի վրա։
-
Իրանի հետ Եվրասիական միության ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը մեծ քայլ է համագործակցության ամրապնդման ուղղությամբ
Փետրվար 06, 2024 08:06Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն ասել է.- Իրանի Իսլամական Հանրապետության հետ Եվրասիական միության ազատ առևտրի համաձայնագիրը մեծ քայլ է, որը լավ հնարավորություններ է ստեղծում կողմերի համար՝ մեծացնելու փոխադարձ առևտրի ծավալը և ամրապնդելու համագործակցությունը։
-
Թալար Աշրաֆ շինության Մոթալա սրահը Սպահան քաղաքում
Փետրվար 06, 2024 07:04Թալար Աշրաֆ շինությունը Սեֆյանների դարաշրջանում (մ.թ. 16-րդ դար) Սպահանի Դոլաթխանե շրջանի պալատներից մնացած շինություն է։ Աշրաֆ շքեղ առանձնատունը շենքի մեջտեղում ունի մեծ սրահ և սենյակներ։ Գլխավոր սրահն ունի բարձր կամարակապ առաստաղ՝ ոսկե թաղանթով շատ նուրբ դեկորացիաներով և գեղեցիկ գունավոր ու լազուր զարդաքանդակներով, որի նմանը չկա Սեֆյանների շրջանի շենքերից ոչ մեկում։
-
Ռայիսի․ Իսրայելի հետ որոշ երկրների մերձեցումը վնաս է պատճառել իրենց ժողովրդին
Փետրվար 06, 2024 06:21Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Սիոնիստական ռեժիմից երկրներին հեռացնելը համարել է Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականություններից մեկը, և ասել․- Որոշ իսլամական երկրների կողմից այս քաղաքականության անտեսումը մեծ վնասներ է պատճառել մուսուլման ժողովրդին: