Կայացել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման մեղադրանքներն ու հանցագործությունները քննող դատարանի տասներորդ նիստը
https://parstoday.ir/hy/news/iran-i213492-Կայացել_է_Մոնաֆեղին_ահաբեկչական_խմբավորման_մեղադրանքներն_ու_հանցագործությունները_քննող_դատարանի_տասներորդ_նիստը
Լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան դատական ​​համալիրում դատավոր Դեհղանիի նախագահությամբ տարբեր լրատվամիջոցների  լրագրողների և ներկայացուցիչների ներկայությամբ տեղի ունեցած «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման անդամների մեղադրանքները քննող դատարանի 10-րդ նիստում , անդրադարձ է կատարվել  մարդկության և Իրանի ազնիվ ժողովրդի դեմ  Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հանցագործությունների, վայրագությունների ու ցեղասպանությունների մի մասին։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2024 14:59 Asia/Tehran
  • Կայացել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման մեղադրանքներն ու հանցագործությունները քննող դատարանի տասներորդ նիստը

Լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան դատական ​​համալիրում դատավոր Դեհղանիի նախագահությամբ տարբեր լրատվամիջոցների  լրագրողների և ներկայացուցիչների ներկայությամբ տեղի ունեցած «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման անդամների մեղադրանքները քննող դատարանի 10-րդ նիստում , անդրադարձ է կատարվել  մարդկության և Իրանի ազնիվ ժողովրդի դեմ  Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հանցագործությունների, վայրագությունների ու ցեղասպանությունների մի մասին։ 

Այս կապակցությամբ այս դատարանի նախորդ 9 նիստերում մեղադրյալների մեղադրական  ակտն ընթերցվել էր դատախազի ներկայացուցչի կողմից, իսկ 10-րդ նիստում քննարկվել են մեղադրյալների պաշտպանների և նահատակների ընտանիքների ցուցմունքները։ 

Այս հաղորդման համաձայն՝ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հանցագործողությունները քննող դատարանի 10-րդ նիստում հնչել են հայցվորների  հայտարարությունները, և դատավոր Դեհղանիի հայտարարության համաձայն՝ հաջորդ նիստում կշարունակվի գործի քննումը։

Դատական ​​նիստին, բացի ահաբեկչության զոհերի մի խումբ ընտանիքներից, դատարանում ներկա  էին նաև 1980-ականներին ահաբեկիչների  գործած սարսափելի հանցանքների ականատեսները։

Այս գործում ընդգրկված են 104 իրական  և մեկ իրավական մեղադրյալներ (Մոնաֆեղին խմբավորման կազմակերպություն)։

Ահաբեկչական խմբավորումը, որը ստեղծվել է Իրանի Իսլամական Հանրապետությունը տապալելու նպատակով, սպանել է Իրանի ավելի քան 17000 քաղաքացիների և  երկրի պաշտոնյաների։