Իրանի ազատ գոտիներում ներքին և օտարերկրյա ներդրումների պահանջարկն ավելացել է
https://parstoday.ir/hy/news/iran-i213478-Իրանի_ազատ_գոտիներում_ներքին_և_օտարերկրյա_ներդրումների_պահանջարկն_ավելացել_է
Իրանի նախագահի խորհրդական և ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Անցած տարվա ընթացքում ունեցել ենք ազատ գոտիներում ներդրումների 2244 հայտ, որոնց արժեքը ներքին ներդրողների համար կազմել է 740 հազար միլիարդ թուման, իսկ օտարերկրյա ներդրողների համար՝ 2,2 միլիարդ եվրո։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2024 12:20 Asia/Tehran
  • Իրանի ազատ գոտիներում ներքին և օտարերկրյա ներդրումների պահանջարկն ավելացել է

Իրանի նախագահի խորհրդական և ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Անցած տարվա ընթացքում ունեցել ենք ազատ գոտիներում ներդրումների 2244 հայտ, որոնց արժեքը ներքին ներդրողների համար կազմել է 740 հազար միլիարդ թուման, իսկ օտարերկրյա ներդրողների համար՝ 2,2 միլիարդ եվրո։

Իրանի Իսլամական  Հանրապետության նախագահի խորհրդական և ազատ ու հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդուլմալեքին ԻՌՆԱ լրատվական գործակալության հետ զրույցում ասել է. - Արտադրության ցածր արժեքը, համապատասխան ենթակառուցվածքները, համապատասխան մուտքը համաշխարհային շուկաներ, ավելի դյուրին օրենքների և հարկային ու մաքսային արտոնությունների բերումով դյուրին բիզնես վարելը  Իրանում ներդրումների դրական հատկանիշներից են:

Իրանի նախագահի խորհրդականը նաև ընդգծելով, որ ազատ գոտիների ներդրումային հնարավորությունները 10%-ից ավելի չեն օգտագործվել, ասել է, -Ներդրումային պայմանների մեղմացումը նոր է սկսվել, և ներդրողներին ոսկե հնարավորություններ են ընձեռվել, որպեսզի ազատ և հատուկ տնտեսական գոտիները դառնան այն անհատների նպատակակետը ,որոնք ցանկանում են ներդում կատարել։ 

Իրանի ազատ և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի քարտուղարը հավելել է. -Մենք կարծում ենք, որ ազատ գոտիների տրամաբանության և տեսության համաձայն՝ ազատ գոտիների մեկնակետից դեպի նպատակակետ ներմուծումն ու արտահանումը պետք է իրականացվի առանց արգելքների և սահմանափակումների: